1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Պետք է պահենք հոգևոր դաշտը, որպեսզի ֆիզիկականն էլ լինի ապահովված. Արցախի թեմի առաջնորդ. video

1in.am-ը գրում է. «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

- Սրբազան հայր, այս օրերին շփման գծի ողջ երկայնքով` Հայաստան-Ադրբեջան և Ղարաբաղ-Ադրբեջան սահմանների գրեթե բոլոր հատվածներում լարվածություն ունենք և հրադադարի խախտման դեպքեր, հասարակությունը սպասում է թարմ տեղեկությունների, թե երբ պետք է այս լարված իրավիճակը կանգ առնի: Որպես Արցախի թեմի առաջնորդ` գնահատեք այս աննախադեպ շրջանը, երբ փաստորեն 94 թվականից ի վեր աննախընթաց կրակահերթեր են, հրադադարի խախտման դեպքեր, երկկողմանի զոհեր: Ի՞նչ զգացողություն ունեք և ի՞նչ պատգամ ունեք:

- Իհարկե, 20 տարվա ընթացքում սա իսկապես աննախադեպ էր, ամբողջ սահմանով մեկ: Մեր սահմաններ ներթափանցելու բազմաթիվ փորձեր արվեցին: Պետք է ասեմ, որ զինյալ ուժը իրեն պահեց գերազանց, արժանի հակահարված տվեց, իհարկե` երկկողմանի զոհեր ունենք, 6 զոհ ունենք` ցավոք սրտի, իրենք 51 զոհ ունեն, եթե ոչ ավելին, մեղավորը իրենք են, իրենք սկսեցին: Այս երեք օրերին մի քիչ համեմատաբար վիճակը հանգիստ է: Այսինքն` փորձ չարեցին ներխուժել, բայց ամեն օր խոշոր տրամաչափի զենքերից կրակում են թե՛ Արցախի սահմանում, թե՛ Հայաստանի, իսկ խոշոր տրամաչափից կրակելը, իհարկե, զինադադարի խախտում է: Որոնք են դրանց պատճառները: Իմ համեստ կարծիքով` կա երեք պատճառ: Առաջին` նրանք երկու զորամիավորումներ պատրաստեցին հատուկ ծառայության համար, ներխուժողների համար, որոնց մարզել են Թուրքիայի մարզիչներ:

- Այսինքն` նրանք զինակոչիկնե՞ր չեն:

- Ո՛չ, նրանք ավելի տարիքով են, փորձառու, մարզված, և իրենք պետք է հաշվետվություն տային, քանի որ գումար են ծախսել, ապա ինչի են ունակ երկու խոշոր զորամիավորումները: Եվ դա ձախողվեց: Մեծ գումար են ծախսել, բայց հաջողության չհասան: Երկրորդ՝ փորձում են ստուգել մեր զինված ուժերի պատրաստ լինելը կամ զգոնությունը: Զգացին, որ մեր զինվորները պատրաստ են և փայլուն են պահում իրենց: Երրորդ՝ ես ենթադրում եմ, քանի որ Ուկրաինայի հարավ-արևելքում՝ Դոնեցկ-Լուգանսկում, արգելված զենքերով բնաջնջում են քաղաքներ և բնակչություն, Ադրբեջանն էլ ոգևորվել է և փորձում է դրանով ստուգել համաշխարհային հանրության կարծիքը: Ես կարծում եմ` այս երեք պատճառներն են:

- Կարծես այդտեղ էլ մենք հաջողեցինք: Միջազգային հանրությունը զգուշացրեց, որ ելք, այլընտրանք չունի:

- Մենք գիտենք, որ հանդիպում տեղի ունեցավ` Իլհամ Ալիև-Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան: Պետք է ասեմ, որ վիճակը իսկապես լարված է: Այստեղ կա մի բան. մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք խաղաղ պայմաններում, բանակցությունների միջոցով հարցերը քննարկել և լուծել, և մենք երբեք պատերազմ չենք սկսել և չենք էլ սկսի: Մենք չենք խախտի զինադադարի պայմանագիրը, ընդ որում` իրենք դեռ Հեյդար Ալիևի ժամանակ երկու անգամ խախտեցին՝ 93 և 94 թվականներին, բայց ցավոք սրտի, եթե մի օր իրենք մտքով անցկացնեն պատերազմ սկսել, մեզ կմնա մեկ բան` պաշտպանել մեր կյանքը, մեր սահմանները, մեր երկիրը: Մենք պետք է պատրաստ լինենք դրան` չկամենալով այդ: Պետք է ասեմ, որ ժողովրդի ոգին բավական բարձր է: Վերջերս բազմաթիվ կամավորներ գալիս և կամենում են գնալ և զինվորների կողքին կանգնել: Շատերը նեղանում են, եթե իրենց տեղ չենք տրամադրում: Այսինքն` կարող ենք 50 հոգու հրավիրել սահմանագիծ, բայց 300 հոգի դուրս է մնում: Այդ կամավոր հոսքը շատ մեծ է, նույնիսկ կանայք են կամենում գալ, որոնք ժամանակին մասնակցել են պատերազմին: Անձամբ վկա եղա մի քանի օր առաջ. 48 տարեկան կին էր, նախկին հրամանատարին ասում էր՝ ինչու ինձ չես կանչում, ես պատրաստ եմ: Այսինքն` ոգին բավական բարձր է:

- Տագնապելու պատճառ, այսինքն, չկա. խաղաղ բնակչության մասին է խոսքը:

- Մենք կարծես թե տագնապի զգացում չունենք, իհարկե, մտահոգված ենք, դե մենք սովոր ենք, որ իրենք հաճախ խախտում են, և դեպքեր լինում են: Այս անգամ կարճ ժամանակահատվածում կորուստներ շատ եղան, բայց տագնապի զգացում ոչ ոք չունի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի... NYT. Եվրոպական առաջնորդները մշակել են Թրամփին... Ես կռվում եմ ոչ թե շների, այլ ՇԱՆ ՏԵՐԵՐԻ հետ!... ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan