1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Պաշտոնը շատ փոքրիկ դիպված է իմ բնավորության մեջ ինչ-որ բան փոխելու համար. Դավիթ Տոնոյան

-Պարոն Տոնոյան, մեր հասարակության մեջ պաշտոնները խիստ անձնավորված են։ Պետական կառույցի աշխատանքը ուղղակիորեն պայմանավորվում է դրա ղեկավարի գործունեությամբ ու բարոյական նկարագրով, ղեկավարի անվան հետ են կապվում ե՛ւ թերությունները, ե՛ւ առավելությունները, ե՛ւ ձեռքբերումները, ե՛ւ ձախողումները։ Այս երեւույթը բնորոշ է նորակերտ պետություններին։ 
Եթե խնդրեմ, ի՞նչ կպատմեք Ձեր մասին։


-Իմ ընտանիքի բարոյական ընկալումների եւ հպարտության առանցքը Գրիգոր պապս էր ու նրա եղբայրը՝ Խաչիկ Դաշտենցը։ Մանկության ու պատանեկության տարիներին, հորս միջնորդությամբ, այս երկու մարդկանց կերպարները ահռելի ազդեցություն են ունեցել իմ ներաշխարհի ու մտածելակերպի վրա։ Հորս շեշտադրումները յուրահատուկ էին։ Հայրենասիրական թրթիռներից զատ նա նշում էր, որ իր հայրն ու հորեղբայրը, եղեռնի ժամանակ կորցնելով բոլոր ազգականներին ու հայտնվելով ամերիկյան որբատանը, տոկացել են, միայնակ ու ազնվորեն ճանապարհ են հարթել իրենց համար, բարձրագույն կրթություն են ստացել, աշխատել են, ի վերջո ձեռք են բերել վաստակ, կշիռ, հեղինակություն։ Ոչինչ չի կոտրել նրանց, չի շեղել դժվար, բայց շիտակ ուղուց։ Գրիգոր պապս ղեկավարել է գեղարվեստաթատերական ինստիտուտի ուսումնական բաժինը, հետո աքսորվել է՝ որպես ժողովրդի թշնամի։ Աննա տատս ամուսնու բացակայության ժամանակ ոչ միայն իր երեխաներին է պահել, մեծացրել, դաստիարակել, այլեւ, որպես մանկատան տնօրեն, խնամել է բազմաթիվ որբերի։ Մեր ընտանիքի ամենավառ հատկանիշը բարոյական սկզբունքների գերակայությունն էր։

-Մանկության եւ պատանեկության տարիներին ո՞վ էր ներում Ձեր «շեղումները» բարոյական սկզբունքներից, ո՞վ էր երես տալիս Ձեզ։

-Ինձ ոչ ոք երես չէր տալիս։ Ես գիտեի, որ յուրաքանչյուր վրիպում, սխալ պատժվելու է արդարամտորեն։ Ինձ սովորեցրել էին հասկանալ, որ պատիժն արդար է։ Դա շատ կարեւոր էր, որովհետեւ պատժվելու ժամանակ քեզ ոտնահարված չես զգում։ Իմ կյանքի ամենամեծ հեղինակությունը եղել է հայրս։ Նա արդար ու առինքնող կերպար էր։ Հայրս երկրաբան էր՝ որոնող, հայտնագործող, պեղող, մոտ բնությանը, տարերքին։ Նա հանդուգն եւ խիզախ տեսակ էր, իր երազանքի հետեւից գնացող, ռիսկի մարդ, հեռու «ասֆալտի» նյութապաշտությունից, շահախնդրությունից, մանրությունից։ Լեռներում էր աշխատում, երբեմն՝ հայրենիքից հեռու… Հայրս մաքսիմալիստ էր բոլոր հարաբերություններում՝ սիրելիս, երազելիս, նվիրվելիս, խիզախելիս…

-Իսկ Դո՞ւք, Դուք էլ ե՞ք մաքսիմալիստ՝ սիրելիս, երազելիս, նվիրվելիս, խիզախելիս…

-Ես շատ էի սիրում հորս կերպարը, ես նման էի նրան եւ ուզում էի նմանվել։ Երազում էի երկրաբան դառնալ։ Երբ ավարտեցի պետհամալսարանի երկրաբանական ֆակուլտետը, իմ աշխատանքային փուլը համընկավ խորհրդային երկրի փլուզման սկզբնական շրջանի հետ, որը խիստ սահմանափակեց մասնագիտությամբ աշխատելով ինքնարտահայտվելու եւ կայանալու հնարավորությունս։

-Ու Դուք փորձեցիք Ձեզ «ռեալիզացնել» ներքին գործերի նախարարության 6-րդ (կազմակերպված հանցավորության դեմ պայքարի) վարչությունում։


-Այդպես էլ կա։ Ես պետական համալսարանի երկրորդ կուրսից զորակոչվեցի խորհրդային բանակ։ Ծառայության տարիները մեծ ազդեցություն ունեցան իմ հետագա մասնագիտական կողմնորոշման վրա։ Այդ ժամանակ շատ երիտասարդ էի եւ, որպես տղամարդ, կայանալու խնդիր ունեի։ Ուժային կառույցում կայանալը երիտասարդ տղամարդու համար վատ տարբերակ չէր։ Դա ծանր, վտանգավոր, ուժ եւ կամային որակներ, հնարամտություն ու համարձակություն պահանջող գործ էր, որը ինձ օպերատիվ աշխատանքի մեծ փորձառություն տվեց։ Հետո ես այդ փորձը օգտագործեցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում, ապա ռազմական ոստիկանությունում աշխատելու տարիներին։ Որպես օպերատիվ աշխատող՝ ես շատ եմ սովորել Վահրամ Խորխոռունուց։ Նրա կերպարը երբեմն միանշանակ չէր ընկալվում հասարակության կողմից, բայց մի բան հաստատ է՝ նա հմուտ պրոֆեսիոնալ էր։ Օպերատիվ աշխատանքի փորձը ինձ օգնեց հետագայում՝ ռազմադիվանագիտական գործունեության մեջ։

-Իսկ ես ցանկանում էի հարցնել՝ շատ կտրուկ անցում չէ՞ր. օպերատիվ աշխատողից դիվանագիտական գործունեության։

-Անկեղծ ասած, այդ անցումը իմ նախաձեռնությամբ չէր, բայց իմ սրտով էր։ Ղեկավարությունը որոշեց, որ հենց ես պիտի գնամ ուսանելու ռազմադիվանագիտական ակադեմիայում։ Բնականաբար, այդ որոշումը պատահական չէր։ Ես մոտ տասը տարի ներկայացրել եմ Հայաստանի զինված ուժերը ՆԱՏՕ-ում, հետո ղեկավարել եմ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության եւ պաշտպանական ծրագրերի վարչությունը։

Դուք զրույցի սկզբում նշեցիք, որ մեր հասարակության մեջ պաշտոններն անձնավորվում են, եւ պետական կառույցի աշխատանքը պայմանավորվում է դրա ղեկավարի մարդկային հատկանիշներով եւ ունակություններով։ Մենք պիտի ձեւավորենք այնպիսի համակարգ, որտեղ սուբյեկտիվիզմի գործոնը կմղվի հետին պլան, եւ համակարգը ինքը կթելադրի գործելաոճ եւ սկզբունքներ։ Պրոտեկցիոնիզմը բնորոշ է բոլոր երկրներին՝ տարբեր չափի դրսեւորումներով։ Այն նվազեցնելու միակ ճանապարհը բիզնես-աշխատաոճի եւ բիզնես-հոգեբանության ներդրումն է համակարգում։ Հասարակությունն այսօր պահանջում է, որ իր վճարած հարկերի հաշվին ձեւավորված բյուջեն իրացնող կառույցը աշխատի առավելագույն արդյունավետությամբ։ Կառույցի ղեկավարներին ներկայացված են հստակ պահանջներ։ Ղեկավարը այդ պահանջները չի կարող բավարարել թույլ կադրերով եւ կձախողվի։ Պարզապես պիտի ղեկավարն այլընտրանք չունենա, պիտի ստիպված լինի տեղ տալ պրոֆեսիոնալներին, ունակներին, աշխատասերներին։

-Պարոն Տոնոյան, հասցրե՞լ է պաշտոնն ինչ-որ բան փոխել Ձեր բնավորության մեջ՝ բացասական կամ դրական։

Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan