Օլիմպիական փոխանցումավազքից հետո ջահակիրը մահացել է.(video)
2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքից անմիջապես հետո Ռուսաստանի Կուրգան շրջանի պատվավոր քաղաքացի Վադիմ Գորբենկոն մահացել է: 73-ամյա Գորբենկոն Կուրգանի առաջին ջահակիրն էր: Ջահակիրն իրեն վատ է զգացել, նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։ Նրա մոտ սրտամկանի ինֆարկտ է արձանագրվել:
