Մուրադյանի ու նրա բեսպրեդելշչիկ թայֆայի դեգերումները` թուլության եւ լակոտության արդյունք են...
Մամուլում քննարկվող թիվ մեկ թեման՝շարունակում է մնալ Մասիս քաղաքում տեղի ունեցած նախընտրական բախումներն ու սկանդալը:
Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, երեկ Արարատի Հանրապետական կուսակցության երկու պատգամավորների՝Արայիկ Գրիգորյանի, եւ Մուրադ Մուրադյանի թիմակիցների միջեւ բախում է եղել։ Կա մեկ վիրավոր։
Նույն հրապարակումների համաձայն, պատմությունը սկսել է նրանից, երբ ՀՀԿ-ական թեկնածու Արայիկ Գրիգորյանը նախընտրական շտաբ բացել Մասիս քաղաքում: Ավելին, նույն լուրերի համաձայն, նա իր շտաբը տեղակայել է Հանրապետական կուսակցության թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին: Այս հանգամանքը դուր չի եկել Հանրապետական թեկնածու Մուրադ Մուրադյանին, եւ նա էլ որոշել է հաշիվներ պարզել:
Նույն հրապարակումների համաձայն, Մուրադյանը ուղարկել է իր թիմի տղաներին, որոնք մի քանի մեքենայով մտել են Արայիկ Գրիգորյանի շտաբ, ու դաժան ծեծի են ենթարկել շտաբի պատասխանատուներից Սամվել անունով մի անձի, որը գլխի շրջանում ստացել է մի շարք վնասվածքներ։
Դեպքից րոպերեն անց մի խումբ ոստիկաններ հավաքվել են Արայիկ Գրիգորյանի կողմից բացված շտաբում: Դեպքը ոստիկանությունում արձանագրվել է և կատարվում է հետաքննություն:
Ի վերջո, թե ինչ նոր հանգամանքեր եւ սխրանքներ ջրի երես դուրս կգան՝Մուրադյանի նյարդերից թույլ թիմակիցների հետ կապված, ցույց կտա ժամանակը: Բայց մինչ այդ տպավորությունն այնպիսին է, որ այն ռեյտինգային թեկնածուները,(Մուրադյանները) ովքեր տեղերում զգում եւ գիտակցում են իրենց թուլությունն ու անկարողությունը՝ դիմում են սադրանքների, ու այս դեպքում կարելի է ասել բեսպրեդելի, ինչն անշուշտ չի կարող իր հետեւանքները չունենալ:
Եւ այստեղ ուշագրավն այն է, որ մի կողմից իշխող քաղաքական ուժը խնդիր է դնում նոր որակի ընտրություններ անցկացնելու եւ լուրջ քաղաքական կշիռ ապահովելու համար, մյուս կողմից՝ տարիներ շարունակ ԱԺ-ում բերանը ջուր առած նստած Մուրադ Մուրադյանը, ով գոլորշի անգամ չի արտաբերել խորհրդարանում,եւ մատը մատին չի խփել հենց Մասիս քաղաքում, եւ առհասարակ Արարատի մարզում, այժմ իր մի քանի վարժեցրած թուլամորթների շնորհիվ, ստացվում է, որ ցեխ է շպրտում եւ Հայաստանի ունեցած միջազգային վարկի, եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա:
Կարծում եմ, Մուրադյանի ու նրա բեսպրեդելշչիկ թայֆայի դեգերումները ոչ այլ ինչ է, քան թուլության ու լակոտության արդյունք, եւ սրա նմաններն են որ խայտառակում են ՀՀԿ-ն ու ռեսպուբլիկան:
Եթե Մուրադյանն ու նրա նազիր-վեզիրներն այդքան վստահ էին իրենց ուժերի ու ընտրազանգվածի վրա, ապա ինչո՞ւ նրանք տեղավորվեցին մանկապատանեկան ժանրի մեջ՝ ոչնչով չտարբերվելով թաղի խուժանից ու քուչի տղերքից...
Մուրադյանի ու նրա մանկլավիկների խուժան ձեռագիրը ի վերջո չի կարող լավ տեղ տանել, քանի որ վերջին ժամանկներս կարծես թե իշխանությունների ներսում տեղաշարժ է նկատվում այսպիսի կինոյի հերոսներից ձերբազատվելու հետ կապված: Եւ այս պարագայում, իշխանություններն իսկապես անելիք ունեն: Քաղաքականապես չհասունացած թզուկներին նախ եւ առաջ պետք է դաստիարակել, նոր բաց թողնել ակտիվ քաղաքականութուն: Այլապես ապագա հայրենի խորհրդարանը այսպիսիններով լցվելու դեպքում էականորեն ոչնչով չի տարբերվի նախորդներից:
Հ.Գ Եւ եթե իրականում էլ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Մուրադ Մուրադյանը Մասիսում շտաբ բացելու համար հրահանգել է ծեծի ենթարկել մեկ այլ ՀՀԿ-ականի` Արարատի մարզի ՀՀԿ-ի գլխավոր խաղացող եւ իրականում այդ մարզում լուրջ հեղինակություն ունեցող Արայիկ Գրիգորյանի համախոհներին, ապա Մուրադ Մուրադյանը նախ եւ առաջ մի «մուշտի» էլ պետք է ստանա հենց ՀՀԿ-ից ՝այս կարեւոր ժամանակահատվածում ՀՀԿ-ի չուզողների ջրաղացին ջուր լցնելու, եւ երկրորդ՝ կուսակցության գրասենյակը բեսեդկայի հետ շփոթելու համար:
Ու եթե պիտի մեր օրենք ն ու իրավունքը պահեն Մուրադյանի նման Քաջ Նազարները, ովքեր դեռ տեղ չհասած խայտառակում են իրենց թիմի՝ այս դեպքում ՀՀԿ-ի անունը, ապա վայ այն հարասարկությանը, որն իր շարքերում տեղ կտա այստեսակ խայռառակություններին: Եթե Մուրադյանի մոտ լուրջ տագնապ եւ ռազմական իրավիճակ է ստեղծվել, ապա հարազատ կուսակցությունը նրան կարող է մի խուրջին տալ, եւ գործուղել Քելբաջար. գուցե սահմանին նա կարողանա իրեն ավելի լավ դրսեւորել:
Իսկ որպես վերջաբան, բոլորն էլ շատ լավ գիտեն, թե այս մարզում լրջության եւ ազդեցիկության տեսանկյունից ով է մարզի «գլխավոր խաղացողը», եւ ով «ղառի 6»-ը…
