Միքայել Սրբազանի հրապարակային կեցվածքը խիստ վախեցնում է իշխանությանը․ պաշտպան
Դատավորը գիտի` ինչ է անելու, և իր անելիքը արդար վերդիկտի հետ կապ չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։
Նրա կարծիքով՝ դատավորը որևէ ազդեցություն չունի, դատավորը ելույթները լսելիս նույնիսկ չի նայում ելույթ ունեցողի վրա, նայում է անհաղորդ ինչ-որ մի կետի։
«Սրբազանի հրապարակային կեցվածքը խիստ վախեցնում է իշխանությանը։ Նրան մեկուսացնելով` վերացնում են այն խոչընդոտները, որոնք իրենց կարող են խանգարել ընտրություններին»,-ասաց նա։
