Մերցն առաջարկել է Կիևին 140 մլրդ եվրոյի անտոկոս վարկ տալ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը առաջարկել է Ուկրաինային տրամադրել մոտ 140 միլիարդ եվրոյի անտոկոս վարկ՝ օգտագործելով սառեցված ռուսական ակտիվները։
«Գերմանիան զգուշավոր է եղել և մնում է Եվրոպայում սառեցված Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվների բռնագրավման հարցում։ Սակայն սա չպետք է մեզ խանգարի. մենք պետք է քննարկենք այն եղանակները, որոնցով կարող ենք այս միջոցները հասանելի դարձնել Ուկրաինայի պաշտպանության համար։ Մենք կարող ենք Ուկրաինային հասանելի դարձնել գրեթե 140 միլիարդ եվրոյի անտոկոս վարկ», - գրել է նա բրիտանական Financial Times թերթի համար հոդվածում։
