Իսպանիայի վարչապետ Սանչեսը ողջունել է Մակրոնի՝ Պաղեստինը ճանաչելու որոշումը
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հրապարակավ աջակցել է Էմանուել Մակրոնի՝ Պաղեստին պետությունը դիվանագիտորեն ճանաչելու որոշմանը:
Նա X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Ֆրանսիան կմիանա Իսպանիային և այլ երկրների՝ «պաշտպանելու այն, ինչ Նեթանյահուն փորձում է ոչնչացնել»:
«Երկու պետություններ լինելու մասին որոշումը միակ հնարավոր ուղին է: Միասին մենք կդիմադրենք կործանարար քաղաքականությանը», - գրել է Սանչեսը:
