Իրանը որոշել է վերազինել իր դաշնակից-աշխարհազորայիններին․ WSJ
Իրանը որոշել է վերազինել Մերձավոր Արևելքում իր դաշնակից-աշխարհազորայիններին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ անհաջողություններից հետո: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականը ուշադրություն է հրավիրել այն ուժերի բռնագրավմանը, որոնք համագործակցում են Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության հետ, Կարմիր ծովի ափ հութիներին ուղարկված հրթիռների, անօդաչուների դետալների և ռազմական այլ սարքավորումների խոշոր խմբաքանակի, ինչպես նաև Սիրիայի կառավարության կողմից համազարկային կրակի համակարգերում օգտագործելու համար ռեակտիվ արկերի որսմանը:
«Իրանը վերականգնում է իր ներկայությունը Լևանտում՝ «Հեզբոլլահին» ուղարկելով հրթիռներ և Իրաքից Սիրիա զենք», - հայտնել է վերլուծաբան Մայքլ Նայթսը:
