Իրանը հավատարիմ է իր քաղաքականությանը տարածաշրջանում․ Mehr
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանը հայտնել է՝ Թեհրանի քաղաքականությունը մնում է անփոփոխ և ուղղված է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի ցանկացած փոփոխության հակազդելուն, հաղորդում Է Mehr-ը:
«Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում կողմերը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցեր: Գրիգորյանը Ահմադիանին տեղեկացրել է ադրբեջանական կողմի հետ բանակցությունների վերջին զարգացումների մասին և ընդգծել՝ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային տարանցիկ երթուղիների վերաբերյալ չի փոխվել:
Ահմադիանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Իրանի վրա Իսրայելի հարձակումը դատապարտելու Հայաստանի դիրքորոշման համար և վերահաստատել Իրանի կողմից տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտի ցանկացած փոփոխության հետևողական մերժումը: Երկուստեք կարևորվել է նաև երկկողմ հարաբերությունների ակտիվացումը, հատկապես տնտեսական ոլորտում», - հայտնել է պարբերականը:
