Իրանի հետ հակամարտությունը բացահայտել է ԱՄՆ-ի խոցելի կողմերը․ WSJ
Իրանի հետ հակամարտությունը լուրջ խնդիրներ է բացահայտել ԱՄՆ-ի հրթիռային զինանոցում։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:
«Պատերազմը բացահայտեց ԱՄՆ-ից մատակարարումների տագնապալի դեֆիցիտը։ Խնդիրներ են հայտնաբերվել նաև հակահրթիռային համակարգերի աշխատանքում», - ասվում է նյութում ։
Պարբերականի տվյալներով՝ Պենտագոնում դժգոհում են, որ ամերիկյան ՀՕՊ-ը, որը «կոչված է պաշտպանելու ԱՄՆ զորքերը Ռուսաստանի, Չինաստանի կամ Հյուսիսային Կորեայի կողմից նպատակային հարձակումներից», չի համապատասխանում ժամանակակից իրողություններին:
