Հովհաննես Սահակյանն Արայիկ Գրիգորյանի հետ շրջայց է կատարել Արարատի մարզում
Այսօր Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը այցելել է Արարատի մարզ։
Հովհաննես Սահակյանը Արարատի մարզի ռեյտինգայի պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հետ շրջայց է կատարել համայքների սոցիալական ապահովության գրասենյակներում՝ ծանոթացել մարզում առկա սոցիալական խնդիրներին:
Հովհաննես Սահակյանը բարձր է գնահատել մարզի սոցիալական բնագավառում կատարվող աշխատանքները՝ հույս հայտնելով, որ ապագայում ևս սոցիալական խնդիրները հնարավոր կլինի լուծել պատգամավոր Արայիկ Գրիգորյանի հետ համագործակցության արդյունքում:
Նկատենք, որ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը իսկապես բարձր վարկանիշ ունի Արարատի մարզում՝շնորհիվ իր ծավալած գործունեության ու մարդկային բարձր արժանիքների:
