«Հենց դրա համար են խփել, որ մենք լացենք, դադարեցրե՛ք դա». Գայանե Մելքոմյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ, խնդրում եմ, դադարեցրե՛ք Ղազանչեցոցի համար լացուկոծը։ Պարզ է, չէ՞, որ հենց դրա համար էլ խփել են, որ մենք լացենք։ Եկեղեցիներին էլ կխփեն, հուշարձաններին էլ կխփեն։ Բոլորը վերականգնելու ենք։ Տրամադրություններդ մի՛ գցեք, ինչքան էլ որ դժվար է։ Մենք հիմա միայն բարձր տրամադրություն ու ոգի պիտի փոխանցենք առաջնագիծ։ Մեր զինվորը երեկ առաջնագծից մեզ ասում էր․ «Հարազատներ ջան, միշտ դուխով կացեք, մենք էլ ենք դուխով»։ Նրան հիասթափեցնելու իրավունք չունենք»:
