1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայաստանը եթե հայտնվի Եվրամիության մեջ, անելիք չի ունենա այնտեղ

«Փաստ» օրաթերթի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

– Պարոն Ադիբեկյան, «Ելք» դաշինքի որոշ անդամներ պատրաստվում են առաջարկությամբ հանդես գալ, որպեսզի մեր երկիրը դուրս գա ԵՏՄ–ից: Դա ինչպիսի՞ արձագանք կունենա մեր ժողովրդի մոտ:

– Նրանք ցանկանում են, որ Հայաստանը մերձենա Եվրամիության հետ, քանի որ մեր երկրի համար Ռուսաստանի հետ արդյունավետ ապագա չեն կանխատեսում: Սակայն մեր հարցումներում մշտապես բնակչության ոչ պակաս 60%–ը երկրի ապագան կապում է Ռուսաստանի հետ: Իսկ Եվրամիության կողմնակիցները բավականին թույլ են և շատ քիչ են: Ու նաև մեր արտագաղթողների 80%–ը գնում է Ռուսաստան: Մի 15%–ը գնում է Եվրոպա: Մնացածը` աշխարհի տարբեր երկրներ: Ուստի բնակչության համար Ռուսաստանը մնում է որպես կերակրող կողմ: Տարեկան մոտ 1,3 մլրդ դոլարի գումար է գալիս Ռուսաստանից այստեղ` ընտանիքներին պահելու համար: Եթե նայես «Ելքի» նախընտրական ծրագիրը, նրանք կարծես ցանկանում էին նոր շունչ հաղորդել ընտրություններին, և որպես հիմնական թիրախ դրել էին Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը:

– Իսկ մի՞շտ է, որ մեծամասնությունն է ճիշտ: Հաճախ խոսվում է նաև որակյալ փոքրամասնության մասին:

– Դրա համար նախ որակյալ փոքրամասնությունը պետք է կարողանա համոզել անորակ մեծամասնությանը, որ իրենց երեխաների, թոռների ապագայի համար առավել նպատակահարմար է գնալ դեպի Եվրամիություն, քան Ռուսաստան: Բացի դա, մենք չունենք ռեսուրս` համապատասխան Եվրոպական ստանդարտներին: Տեսեք, թե Թուրքիան որքան է ձգտում մտնել Եվրամիություն, բայց նրա ստանդարտները քիչ են: Կամ Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան, նախկին խորհրդային երկրները ամենաաղքատն են եվրոպայում: Ո՛չ գիտություն ունեն, ո՛չ արտադրելու մշակույթ ունեն, ո՛չ մասնագիտական ներուժ ունեն, ո՛չ էլ բնական ռեսուրսներ ունեն: Նույնն էլ` Հայաստանը. եթե հայտնվի Եվրամիության մեջ, անելիք չի ունենա այնտեղ: Ոստի եթե Եվրոպան ձգտում է, որպեսզի մեզ ունենա իր շարքերում, պետք է ներդրումներ անի մեր երկրում, պետք է զարգացնի արդյունաբերությունը, միջազգայնորեն մրցունակ արտադրանք ապահովի և այլն, և այլն: Այս դեպքում միայն կարող ենք Եվրոպա մտնել: Թե չէ ինքն ասում է մեզ` գնա լողացի, սանրվի, քամուց պաշտպանվելու համար լավ հագնվիր, նոր միայն կմտածեմ` քեզ ընդունեմ, թե ոչ: Իսկ Ռուսաստանում մեր ապրանքը դեռ վաճառվում է: Պատկերացրեք, որպեսզի մեր Բջնին վաճառվի Եվրոպայում, մի տասը հատ արտոնագիր անհրաժեշտ կլինի: Իսկ Ռուսաստանում վաճառելու համար մեկ արտոնագիրը բավական է: Ընդամենը` թե ջրի բաղադրությունն ինչպիսին է:

– Հեշտ ճանապարհ ընտրելով` մենք մեր տնտեսության զարգացման թափը չե՞նք կասեցնում:

– Այդպես է: Բայց դա պետք է լինի մեծ քաղաքականություն. Հայաստանն իր ներուժով չի կարող զարգանալ: Պետք է դառնա ինչ–որ մի շրջանակի ներդաշնակ մաս, որպեսզի զարգացում ապրի: Ուրիշ տարբերակ չկա:

– Շատերն ասում են, որ մեր երկրում իրական ընդդիմություն չկա, վերահսկելի ընդդիմություն է: Եվ այս հարցն էլ հնչել է, որվհետև դա անհրաժեշտ է եղել իշխանություններին: Ինչպե՞ս եք նայում նման հարցերին:

– Եվրոպական ժողովրդավարական մշակույթը, հասկանալով, որ մեծամասնության կարծիքը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների, ինչպես` ֆաշիզմը Գերմանիայում և Իտալիայում, դեմոկրատիան առավել դառնում է կենտրոնամետ: Այն է` մեծամասնությունը որոշում կայացնելիս պարտադիր պետք է հաշվի նստի նաև փոքրամասնության տեսակետի հետ:

Հակառակ դեպքում փոքրամասնությունն անելիք չունի: Այսինքն` պետք է ընդունվեն համաձայնեցված որոշումներ ու միասնաբար գնան առաջ: Մեզ մոտ նման բան չկա. մենք դեռ բոլշևիկյան մեծամասնական դեմոկրատիայով ենք շարժվում և կիրառում ենք ուղղահայաց կառավարման համակարգը: Մինչդեռ մեծամասնությունը պետք է պարտադիր հաշվի նստի փոքրամասնության կարծիքի հետ, որպեսզի կարողանան աշխատել հանուն հայրենիքի: Եվ այդ ժամանակ արդեն ընդդիմությունը կդառնա կոնստրուկտիվ` կառուցողական: Եվ ոչ թե կարգախոսներով հանդես եկող ընդամենը: Եվ կստեղծվի կարծիքների բազմազանություն, ու որոշումներն էլ կլինեն առավել արդյունավետ ու նպատակային:

Մեր երկրից մի օրինակ. ինչո՞ւ ՕԵԿ–ը ժամանակին դուրս եկավ իշխանական կոալիցիայից: Ինձ ասացին, որ 500 առաջարկություններ և օրենքի նախագծեր են ներկայացրել և դրանցից ոչ մեկը չի ընդունվել: Սա՛, որ կոալիցիայի անդամ էր: Դե պատկերացրեք ընդդիմության վիճակը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan