1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը և Արցախում կարևորագույն դրոշի ուշադրության բացակայությունը

Այսօր Հայաստանում ստեղծվել է մի քաոսային քաղաքական իրավիճակ: Երկրի ներսում տիրում է խռովությունը: Բազմաթիվ զինվորների կորստից, ռազմաճակատում անհետ կորած և գերեվարված զինվորների անորոշ իրավիճակից, հասարակության մեջ խառը իրարանցումից, հայ ժողովրդի՝ պարտված զգալու զգացողությամբ, ցասումը օրեցօր ավելանում է: Հոգեբանորեն ծանր իրավիճակում է հայտնվել ազգս: Հասարակության մեջ ստեղծվել է արհեստական պառակտում. մի կողմից 17 կուսակցությունները միասնաբար՝ ձեռք ձեռքի բռնած, ակտիվորեն իրենց ցույցերն են անում, ելույթ ունենում բոցաշունչ ճառերով Ազատության հրապարակում, պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ համարելով վերջինիս երկրի դավաճան, իսկ ժողովուրդն էլ ցուցարարների ուղղորդման ու նաև պարտության էյֆորիայի մեջ ընկած՝ հաճախ փողոցներ է փակում: Մյուս կողմից մի շարք ծնողներ հավաքվում են Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով ծառայության անցած իրենց զինվորներին հնարավորինս շուտ դուրս բերել Արցախի տարածքից, քանի որ վախենում են իրենց երեխաների կյանքի անվտանգության համար, որ նրանք նույնպես կարող են Արցախում գերեվարվել թշնամու կողմից, իսկ որոշ ծնողներ էլ գլխակորույս ու դեռ հույսով փորձում են ելք գտնել մինչև օրս անհետ կորած իրենց որդիներին: Պատերազմն ավարտվել է նոյեմբերի 10-ին, բայց մինչ օրս, արդեն 21-րդ օրն է ինչ, ո՛չ Պաշտպանության նախարարությունը, ո՛չ կառավարությունը չունեն հստակ պատասխաներ, այն ինչ պետք էր նոյեմբերի 10-ից պետական այրերի կողմից գործողություններ տեղի ունենային մինչև դեկտեմբերի 1-ը: Այսինքն, պետք է հստակ պայման դրվեր Ադրբեջանի դեմ. գերիների վերադարձ մինչև տարածքների հանձման ժամկետը և 2-րդ՝ սահմանների բաժանումը բացառապես կատարվեր արխիվներում պահված վավերական քարտեզներով: Բայց, ավա՜ղ… Ուշի ուշով հետևելով վերջերս տեղի ունեցած Ազգային ժողովի նիստերին, ես չլսեցի ցավոք որևէ մի պատգամավորից, որ կբարձրաձայներ տխրահռչակ եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո վերջերս այդքան շոշափվող կարևոր հարցը, որ եթե Արցախը Հայաստանի կազմի մեջ չէ, ինչի՞ պիտի ճանապարհ հատկացնի Թուրքիային Մեղրիով և Նախիջևանով՝ իր տարածքների փոքրացման հաշվին: Ցավալի է… Կարդացեք նաև «Երկիրն այս վիճակում ո՞ր ճառն ասեմ. շուտով Տավուշը, ամբողջ Հայաստանն է վտանգի մեջ». Արմեն Բիլյան «Ինչի՞ սանկցիա չեք ներկայացնում Նիկոլ Փաշինյանին կալանավորելու համար՝ որպես պետական դավաճանի». Պավլիկ Մանուկյան Թուրքիան ու Ադրբեջանը Ղարաբաղում բարձր տեխնոլոգիաների պարկ են ստեղծելու Այսօր հանրությունը և ընդդիմադիր կուսակցությունները Նիկոլ Փաշինյանին համարում են դավաճան:

Ինչպես նախորդ հոդվածումս էի ընդգծել, ըստ իս, Նիկոլ Փաշինյանը՝ որպես Հայաստանի ներկայիս Առաջին դեմք, երկրի վարչապետ, պարտվեց թշնամուն և ոչ թե դավաճանեց իր քաղաքացուն: Այո՛, ցավոք, պարտվեց պատերազմում՝ իր քաղաքական, ստրատեգիական ռազմավարական ոչ ճիշտ և ընդհանուր թերի հաշվարկի պատճառով, որը կարելի էր հոկտեմբերին դադարեցնել, ինչքան էլ հայ ազգը համաձայն չլիներ: Նիկոլ Փաշինյանը դավաճանեց հենց իր կատարած թավշյա հեղափոխությանը, նրա համար, որ մինչև վերջ չդատեց ու չնստացրեց 30 տարվա ընթացքում լափած ու պետական բյուջեն մսխած նախկին պետական պաշտոնյաններին և դավադիրներին: Հեղափոխությունը երկրում լիովին չիրականացրեց, դավաճանեց հենց ինքը իրեն: Եվ եթե ժողովուրդը կամ այդ 17 կուսակցությունները, իրոք սիրում են հայրենիքը և արդար են, չեն հանդուրժում կեղծիքը և դատապարտում են դավաճանությունը, ինչո՞ւ նույն հանրությունը չի պահանջում Հայաստանի և Արցախի այն դավաճաններին ի հայտ բերելուն, որոնք պատերազմի թեժ իրավիճակում թաքուն հայ ժողովրդից և Նիկոլից, ստրատեգիկ գոտիներում հող էին նախապատրաստում թշնամու համար, որ հարձակվեր, թուլացներ Հայոց բանակը, չորս կողմից շրջափակման մեջ վերցներ և 1 կամ 2 օրվա ընթացքում ամբողջովին գրավեր Արցախը: Կարծում եմ, մինչ Նիկոլին դատելը, պետք է սկսել հենց նրանցից: Հանրությունը պետք է պահանջի բերման ենթարկելու այդ դավաճան ոհմակներին, որ պատժվեն օրենքի ամենայն խստությամբ, ընդհուպ մահապատժի, որն էլ ՀՀ օրենքով չկա ամրագրված: Արտաքին գործերի և պետական պաշտպանության նախարարները հրաժարական տվեցին իրենց պաշտոնին, քանի որ ինքնակամ ընդունեցին իրենց պարտությունը: Արտգործնախարարությունը պատերազմի ողջ ժամանակահատվածում, բացի երեք անգամ Հայաստանից դուրս եռակողմ հանդիպումից, այն էլ անտեղի ու ապարդյուն, չկարողացավ նույնիսկ հենց Հայաստանում բույն դրած դեսպանատան ներկայացուցիչներին ու միջազգային կառույցներին հավաքել մի տեղ և դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կրկին սպանդը հայերի նկատմամբ, այն էլ չթույլատրված զենքերով:

Իսկ Պետական պաշտպանության նախարարությունը պարզապես մերկացվեց, քանի որ ուներ իր բազմատեսակ բացթողումները, սխալ հաշվարկը ու ժամանակին չշտկված թերությունները: Պաշտպանության նախարարությունը, լինելով ՀՀ պետական պաշտպանության, Հայոց բանակի և ռազմաքաղաքական տարբեր ոլորտների ընդգրկուն մի մեծ ինստիտուցիոնալ ապարատ, պետք է էլ ավելի լրջագույնս աշխատանքներ տանի իրատեսական պլանով թե՛ ներքին, թե՛ արտաքին տեսանկյունից: Այս ամենից դաս քաղած՝ ՊՆ այսուհետ պետք է համալրի ստրատեգիական փայլուն գիտելիքներով ռազմական գործիչների, իսկ կոչում կամ մեդալ շնորհելիս ընտրի արժանի, զտարյուն հայրենասեր և խորագետ գեներալների, գնդապետների ու հրամանատարների, որոնք կլինեն էլ ավելի խորաթափանց, հեռատես, ճիշտ կքայլեն արդի զինտեխնիկայի իմացությանը զուգընթաց՝ ստրատեգիական ճշգրիտ հաշվարկով, գերժամանակակից զենքի լիովին տիրապետմամբ, կիրառման ժամանակ՝ դրա հետևանքների պատկերացմամբ: Առավել քան, ոչ պակաս ՊՆ ուշադրություն պետք է դարձնի, սահմանի երկայնքով փորված բոլոր խրամատների անմխիթար վիճակի վրա, որոնք 30 տարի մնացել են նույն խարխուլ ու անպաշտպան վիճակում, ոչ խորունկ, այն էլ քաջ զինվորի ձեռքով փորված, իսկ հին հրետանային սարքերն ու դիտակետները պետք է փոխարինվեն նորով: Երկիրը պետք է ռազմականացված պետություն դարձնել: Պետք է շատացնել զենքն ու զինտեխնիկան: Պետք է զինվել, զգոն լինել, սա թուրքն է, եկե՛ք չմոռանանք՝ չարի սերմնացան է նա: Իսկ ո՞ւր են վերջին 30 տարվա իշխանության եկած, լափած չինովնիկները, գողապետերը, ովքեր պետականաշինությունը ոչնչացրին, ծվեն-ծվեն արին Հայաստանի փոքր բյուջեն, գոնե հիմա օգուտ տան, զենքեր գնեն, նվիրաբերեն երկրին: Կարծում եմ ուշ թե շուտ ներկայիս կառավարությունը կհեռանա նոր իշխանության ձևավորմանը համընթաց: Կհեռանա, որովհետև պարտվել է: Սակայն տրամաբանական կլինի, եթե ներկայիս կառավարությունը հանրությանը ներկայացնի իր հստակ անելիքը, սակայն հանրությունը պատրաստ չի լսելու հետագա քայլերի մասին, քանի որ ժողովուրդը դեռ շոկի մեջ է: Ժամանակ է հարկավոր: Պետք է խոստովանենք, որ հայ հասարակությունը պատրաստ չէր այսպիսի նմանատիպ պատերազմի: Իսկ նոր ձևավորվող իշխանություն իր հստակ անելիքներով դեռ չեմ տեսնում: Եվ երբ նոր դեմքերը իշխանության գան, պետք է լինեն իրատեսական նոր ինստիտուցիոնալ կառուցվածքով, հստակ մոտեցումներով և համոզիչ քայլերով: Առաջին հերթին պետք է հիմնովին վերացնեն դավաճանությունն ու կոռուպցիան, որոնք հավասարազոր են իրար, և սահմանվի դրանց համար չափազանց խիստ պատիժ: Պետք է երկրում գերակշռի լիիրավ թափանցիկությունը և ոչ թե անձնական շահը:

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել զարգացնելու ու վերապատրաստելու ռազմական մասնագետների, հմուտ բժիշկների և գիտակ ուսուցիչ-դասախոսների: Գլխավորապես պետք է Ռուսաստանի իշխանության հետ պահել սերտ հարաբերություններ և՛ քաղաքական, և՛ ռազմական և՛ հետախուզական վերլուծության ուղղությամբ: Այսօր Թուրքիան իր սահմանին կուտակել է զորք ու զինտեխնիկա: Մենք պետք է դրանում աչալուրջ լինենք, ոչ թե ներսում իրար ուտենք: Լցվե՛նք վրեժխնդրությամբ թշնամու նկատմամբ:

Միաժամանակ լուռ ու հպարտորեն տանենք մեր սուգը՝ հիշատակելով ու հարգելով մեր եղբայրների կորուստը: Ակներև է, որ այսօր արցախցին լիովին հարմարվել և ընդունել է ռուսական խաղաղապահին Ստեփանակերտում, չի բացառվում, որ եթե Ռուսաստանը առաջարկի արցախցուն Ռուսաստանի քաղաքացի դառնալու, միանգամայն կհամաձայնվի առաջարկին: Իսկ վերջերս Ստեփանակերտում մի դպրոցի բացմանը, որտեղ արցախցիները գունավոր զարդարված ժապավեններով գրել էին спасибо России և միջոցառումը եզրափակել մի տորթով, որի աջ կողմում Արցախի դրոշն էր, այն էլ միջազգայնորեն չճանաչված, իսկ ձախում՝ Ռուսաստանի, ճիշտ, տեղին ու առավել կարևոր կլիներ, որ տորթի մեջտեղում էլ դրված լիներ Հայաստանի եռագույն դրոշը՝ ի նշան նաև երախտագիտության:

 

 

Արկադի ԱԼԵՔՅԱՆ

Գերմաներեն լեզվի դասախոս, լրագրող

 

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի... NYT. Եվրոպական առաջնորդները մշակել են Թրամփին... Ես կռվում եմ ոչ թե շների, այլ ՇԱՆ ՏԵՐԵՐԻ հետ!... ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan