1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Հասկացե՛ք, ես մեղավոր չեմ». ցմահ դատապարտյալի բաց նամակը` ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ «Արմավիր» ՔԿՀ-ի Պ.Ա.Չ.-ի դատապարտյալ Արթուր Գառնիկի Քոչարյանը բաց նամակով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին.

Հարգելի պարոն Դավթյան, օրեր առաջ ես՝ Արթուր Քոչարյանս բաց նամակով դիմել էի ՀՀ Վարչապետ Պարոն Ն. Փաշինյանին: Այժմ ցանկանում եմ ավելի հանգամանալից Ձեզ ներկայացնեմլայն՝ ինչի մասին արդեն 14 տարի է բարձրաձայնում եմ:

2003թ.-ի հունիսի 20-ին զորակոչվել եմ ԼՂՀ Մարտունու երկրորդ պաշտպանական ծառայության: 2004 թ.-ի սեպտեմբերի 21-ի առավոտյան հայտնաբերեցին նույն զորամասի ժամկետային ծառայող լուսահոգի Արթուր Մեսրոպյանի դին: Կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով ինձ եւ մոտ 30 ծառայողների տարան Լ.Ղ.Հ. Ռ.Ո., այնտեղ տարբեր տեսակի ճնշումներով փորձում էին մեզանից կորզել ինքնախոստովանական ցուցմունք, սակայն ապարդյուն, այնուհետ մեզ Հ.Հ. Ռ.Ո.-ի նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով տեղափոխեցին Հ.Հ. Ռ.Ո. վարչություն, այնտեղ մոտ 1 ամիս խոշտանգելով՝ քննիչ Արմեն Հակոբյանը փորձում էր ստիպել , որ իր թելադրանքով ցուցմունք տանք, բայց ես ինչպե՞ս կարող էի անտեղյակ լինելով ցուցմունք տալ եւ զրպարտել ուրիշներին, քանի-որ ես բացարձակ անտեղյակ էի կատարվածից: Ինչեւէ, այս նամակում ուզում եմ անդրադառնալ գործով միակ ցուցմունքի, որը գրվել է քննիչի թելադրանքով՝ Անդրանիկ Կարապետյանի շինծու եւ զրպարտական ցուցմունքին եւ դրա հակափաստարկներին, որը եթե դատարանը հիմնվել է Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքին եւ կայացրել է վճիռ, ես այս նամակում կներկայացնեմ այդ ցուցմունքը եւ Դուք, որպես հմուտ իրավաբան, կտաք Ձեր կարեւոր գնահատականը:

Եւ այսպես՝ Անդրանիկ Կարապետյանն իր ցուցմունքում նշում է, որ սեպտեմբերի 19-ին՝ ես, նա, գումարտակի պատասխանատու Արմեն Ալեքսանյանը, լուսահոգի Արթուր Մեսրոպյանը եւ մի քանի ծառայողներ պետք է հավաքվեինք եւ քննարկեինք գումարտակի պատասխանատու լեյտենանտ Արմեն Ալեքսանյանի եւ լուսահոգի Արթուր Մեսրոպյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը:

1-ին հակափաստարկ

Բոլոր մարդիկ, ում նշում է Ա.Կարապետյանն իր ցուցմունքում, հերքում են այդ տեղեկությունը, անգամ լեյտենանտ Ա. Ալեքսանյանը նշում է, որ այդպիսի քննարկման կամ «ռազբոռկաի» միտք կամ նպատակ չի եղել: Այստեղից ի հայտ է գալիս 1-ին փաստը, որ Ա. Կարապետյանը սուտ ցուցմունք է տալիս: Անցնելով առաջ ներկայացնեմ Ա.Կարապետյանի ցուցմունքից եւս մեկ դրվագ եւ դրա հակափաստարկը , որը ապացուցում է, որ նա սուտ ցուցմունք է տալիս: Ա.Կարապետյանն ասում է, որ «ռազբոռկի» ժամանակ Ա.Մեսրոպյանը վազեց մեզանից 20 մետր հեռու, հետո մենք մոտեցանք, տեսանք նրան գետնին ընկած, երկու թեւերի երակներն ու վիզը կտրել է ու շատ ուժեղ արնահոսում է:

2-րդ հակափաստարկ

Ասացեք ինձ պարոն Դավթյան, նամակս ընթերցող իրավաբաններ եւ ՀՀ քաղաքացիներ….ինչպե՞ս կարող է տեղազննության ժամանակ չհայտնաբերվեր արյան լճացում այն դեպքում, երբ ըստ ցուցմունքի թեւերի երակները վիզը կտրված վիճակում մոտ 20 րոպե շատ ուժեղ արնահոսում էր, մի՞թե հնարավոր է այդքան արնահոսելուց արյան գեթ մեկ կաթիլ չլինի այնտեղ, որտեղ մատնանշում է Ա.Կարապետյանը: Այստեղից եւս հետեւություն, որ Ա.Կարապետյանը սուտ ցուցմունք է տալիս, քանի որ տեղազննության ժամանակ ոչ մի արյան հետք չի եղել: Անցնելով առաջ Ձեզ ներկայացնեմ եւս մեկ շատ կարեւոր հանգամանք սուտ ցուցմունքից: Ա.Կարապետյանն ասում է ՝ մենք տեսանք, որ Արթուրը չի շարժվում, Արթուր Քոչարյանը (այսինքն ես) ասեց` բերեք տանենք կախենք, թող իմանան ինքնասպանություն է եւ Սուրիկ Չոբանյանի հետ Արթուրի թեւատակերից բարձրացրեցին եւ քարշ տալով՝ մոտ 20 մետր տարան դեպի պարիսպը:

3-րդ հակափաստարկ

Ինչպե՞ս կարող էինք ես եւ Սուրիկ Չոբանյանը թեւատակերից քարշ տալով 20 մետր տանեինք դեպի պարիսպը եւ մի գրամ արյուն չլինել՝ այն դեպքում , երբ Ա.Կարապետյանի ցուցմունքով լուսահոգի Արթուրի թեւերի երակները եւ վիզը կտրված էին եւ նա շատ ուժեղ արնահոսում էր: Ես հասարակ մարդ լինելով դա չեմ պատկերացնում: Էքսպերտի եզրակացության մեջ նշվում է, որ կասկածյալներից վերցված փորձանմուշները. դրանք են՝ մատնահետքերը, եղունգները, մաշկը, զինվորական համազգեստը, կոշիկներն ու ներքնաշորը կատարված հանցաքործության հետ որեւէ արնչություն չունեն:

Այս հատվածից ես Ձեզ կներկայացնեմ եւս երկու փաստարկ: Ա. Կարապետյանի ցուցմունքով մենք լուսահոգի Արթուրին մոտ 20 մետր քարշ ենք տվել դեպի պարիսպը: Նշեմ, որ Արթուրը մոտ 1,70 մետր բոյով եւ մոտ 80 կգ քաշ ընեցող տղա էր: Ինչպե՞ս մենք կարող էինք քարշ տալով տանել, հողի վրա չմնային Արթուրի ոտքերից առաջացած ակոսներ, կամ ինչպե՞ս կարող էր Արթուրի կոշիկների վրա քերծվացքներ չառաջանար քարշ տալու հետեւանքով: Թե տեղազննության եւ թե փորձաքննության ժամանակ իմ նշած կարեւոր հանգամանքները բացակայում են եւ դրանից հետեւություն, որ Ա. Կարապետյանը սուտ ցուցմունք է տալիս: Իմ կողմից նշված հակափաստարկների բացակայության դեպքում դատարանը առնվազն պետք է քրգործը ուղարկեր լրացուցիչ քննության, բայց արի ու տես, որ դատարանին չէր հետաքրքրում գործում կա ապացույց՝ թե ոչ: Նրան հրահանգվել էր մեզ դատապարտել եւ նա դա արեց:

Հարգելի պարոն Դավթյան, այս նամակում ես Ձեզ ներկայացրեցի 3 հակափաստարկ՝ 3 հանգամանք, որոնց բացակայության դեպքում չպետք է կայացվեր վճիռ: Ես պատրաստ եմ Ձեզ ներկայացնել նմանօրինակ հակափաստարկների շարքը այն ժամանակ, երբ կայցելեք ՔԿՀ ինձ հետ հանդիպման:

Արդեն 14 տարի է ես դատապարտված եմ ցմահ ազատազրկման: Ինձ դատել են առանց հանգամանքի, առանց ապացույցի, մեկ հոգու զրպարտչական ցուցմունքի հիման վրա եւ վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո ինձանից նոր երեւան եկած հանգամանք են պահանջում, որպեսզի քրգործը ուղարկեն լրացուցիչ քննության: Ասացեք ինձ խնդրում եմ, ի՞նչ հանգամանքների եւ ապացույցների հիման վրա է կայացվել վճիռը իմ հանդեպ: Դատարանի համար հիմք է եղել Ա. Կրապետյանի ցուցմունքը, որում չկա ոչ մի փաստ, որ նա ճիշտ է ասում, այլ հակառակը ես՝ ինչպես նամակում առավել հանգամանալից եւ բովանդակալից հակափաստարկներ եմ ներկայացրել դատարան, որ Ա.Կարապետյանի ցուցմունքը շինծու է եւ դա չի կարող համապատասխանել իրականությանը: Բացատրեք ինձ խնդրում եմ, ինչպե՞ս է հնարավոր, որ Ա.Կարապետյանը սեփական ցուցմունքով ինքն իրեն մեղավոր է ճանաչում լուսահոգի Արթուրի սպանության մէջ, բայց դատարանը Ա.Կարապետյանին դատապարտում է 1 տարվա ազատազրկման եւ ազատ է արձակում դատարանի դահլիճից: Այստեղից եւս հետեւություն, որ Ա.Կարապետյանի ցուցմունքը եղել է քննիչ Արմեն Հակոբյանի թելադրանքը՝ Անդրանիկին այլեւս չծեծելու եւ չդատելու խոստումով, նույնը ինչ փորձում էր ինձ հետ՝ ցուցմունք տամ իր թելադրանքով եւ չդատվեմ: Հագելի պարոն Դավթյան, շուրջ 14 տարի է ես բարձրաձայնում եմ, որ ես անմեղ եմ եւ ինձ դատապարտել են չկատարած հանցանքի համար, սակայն ոչ մի արձագանք: Հիմա շատ բան է փոխվել մեր երկրում թավշյա հեղափոխությունից հետո: Դիմում եմ Ձեզ, որպեսզի վերականգնեք արդարությունը եւ բացահայտեք այս հանցագործությունը: Հուսով եմ այս անգամ ձայնս տեղ կհասնի եւ կվերականգնվի արդարությունը:

Նամակին կից ուզում եմ ավելացնել իմ վերջին խոսքը դատարանի դահլիճում:

Վերջին խոսքը

Ես ձեզանից ներողություն չեմ խնդրում, քանի-որ մեղքի անգամ մի մասնիկ չունեմ: Իրական պատժի մասին թող մտածեն իրական հանցագործները, նրանց պարտակողներն ու հովանավորողները:

Թող ներեն ինձ Արթուրի ծնողներն ու ինքը՝ Արթուրը, որ այդ պահին նրա կողքին չեմ եղել, որ կանխեմ դա: Եվ թող ների մեզ բոլորիս Աստված….

Հասկացե՛ք, ես մեղավոր չեմ: Այսքան մեղք ինչպե՞ս պիտի կրեք ձեր հոգու մեջ:

Ես չեմ խնդրի մեղմ վերաբերվել կամ ներել, այլ իմ պահանջը հետեւյալն է ՝ ճանաչել իմ անմեղությունը կամ գործն ուղարկել հետ՝ քննության: Զղջում եմ նրա համար, որ մորս աչքերը նայում են ոչ թե որպես զինվորի, այլ իբրեւ մարդասպանի:

Արթուրի մայրը նայում է մի մարդու, ով համարյա իր որդու կարգավիճակում է…Ես ել ամեն օր հոգեկան մահ եմ վերապրում: Մեկ է , վաղ թե ուշ իրական հանցագործը նորից կիրագործի իր չար գործը: Աղոթում եմ, որ Աստված չլքի ոչ թե ինձ, այլ ձեզ այս կարեւոր ու վճռական պահին: Ինքս դատապարտում եմ այն արարքը, որ կատարվել է … Սա գալիս է նրանից, որ ոչ մեկին չի հետաքրքրել ճշմարտությունը: Կա մեկը, ով հանգամանքի բերումով համապատասխանում է զոհի դերին եւ վերջ, մնացածն էական չէ, իսկ Անդրանիկի տված ցուցմունքը ոչ այլ ինչ է, քան Հուդայի 30 արծաթը:

Տարօրինակ է, բայց կտակարանի պատմությունը կրկնվում է՝ անմեղի դատապարտումը եւ իրական մեղավորի ազատության մեջ գտնվելը …

Վերջ

Դիմող ՝ Ա.Գ.Քոչարյան

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan