Գիտե՞ք ինչու են ԱՄՆ-ում մարդիկ իրենց բակերում տեղադրում այսպիսի ցուցանակներ... (լուսանկարներ)
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է.
«Ամերիկյան շատ բակերում այսպիսի ցուցանակներ են տեղադրված. «Մենք աջակցում ենք մեր ոստիկանությանը» կամ որ նույնն է՝ մենք մեր ոստիկանության կողքին ենք:
Հասկանո՞ւմ եք. մարդիկ իրենց ձեռքերով, իրենց բակերում բերում տեղադրում են այսպիսի ցուցանակներ: Գիտե՞ք ինչու, որովհետև այդ ոստիկանությունը զոհվածների ծնողներին չի ծեծում ու գետնին քարշ չի տալիս, եկեղեցու վրա չի հարձակվում ու կաթողիկոսներ չի ձերբակալում, հղի կանանց վրաերթի չի ենթարկում, սպանում ու հեռանում:
Որովհետև իրենց ոստիկանությունն իրենց հարազատն է, ընկերը, բարեկամը, նա՝ ում կզանգեն իրենց ամենադժվարին պահին և համոզված կլինեն, որ այդ հարազատ ընկերը օգնության կհասնի»։

