1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եթե տղամարդը հարձակվի կնոջ վրա, կնոջը ոչինչ չի փրկի. Եվա Ռիվաս

«Եվրատեսիլ-2010» երգի մրցույթին «Ծիրանի կորիզ» երգով Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը մեզ հետ զրույցում խոսեց իր կարիերայի, անձնական և այլ հարցերի մասին:

-Եվա, դուք ապրում եք և´ Ռուսաստանում, և´ Հայաստանում, որտե՞ղ եք Ձեզ զգում, ինչպես տանը:

-Ես կապված եմ թե´ Ռուսաստանի, թե´ Հայաստանի հետ: Ռոստովում ես ինձ լավ եմ զգում, որովհետև այնտեղ իմ ընտանիքն է, բավարարվածություն եմ ստանում իրենց հետ շփումից: Մոսկվայում ինձ հաճելի է գտնվել, քանի որ այնտեղ են իմ ընկերները, աշխատանքը, սակայն հոգևոր բավարարվածություն ստանում եմ միայն Հայաստանում, քանի որ հինականում այստեղ են իմ բոլոր երկրպագուները:

-Հարաբերություններում հաճա՞խ եք փոխզիջման գնում, թե՞, այնուամենայնիվ, Ձերն եք պնդում:

-Կախված է հանգամանքներից: Գործնական հարցերում, երբ հասկանում եմ, որ տվյալ առաջարկը ինձ հաջողություն կբերի, ապա դեմ եմ գնում իմ քմահաճույքներին, բայց ոչ միշտ: Ինչ վերաբերում է սիրային հարաբերություններին, երբ սիրահարվում եմ և այլ ընտրություն չունեմ`գնում եմ փոխզիջման: Բարդ բնավորություն ունեմ, միշտ չէ, որ կարելի է ինձ հետ լեզու գտնել:

-Երբևէ ունեցե՞լ եք վիճաբանություն լրագրողների կամ երկրպագուի հետ: Աշխատանքից հեռացրե՞լ եք ձեր անձնակազմի անդամներից որևէ մեկին:

Դա եղել է շատ վաղուց, երբ ես աշխատանքից ազատեցի իմ տնօրենին: Լրագրողի հետ ևս ունեցել եմ փոքրիկ ընդհարում, ուղղակի նա հասցրեց ինձ այն աստիճանի, որ ես ուղղակի չկարողացա ինձ զսպել, հետո նա ներողություն խնդրեց, և ամեն ինչ ընկավ իր տեղը: Հիմնականում ես ոչ մի կոնֆլիկտ չեմ ունենում` հատկապես երկրպագուների հետ:

-Եվան ինքնուրո՞ւյն անձնավորություն է:

Ես լիովին ինքնուրույն մարդ եմ: Կարող եմ ինքս որոշում կայացնել, պատրաստել, խնդիրներին լուծում տալ: 17 տարեկանից Մոսկվայում ուսման նպատակով մենակ եմ բնակվել և այդ ամենով մենակ եմ զբաղվել: Ինքնուրույն լինելը ինձ համար սովորություն է դարձել:

-Մեր կյանքը լի է վտանգներով, դուք կարո՞ղ եք ձեզ պաշտպանել:

-Ինքս ինձ կարող եմ պաշտպանել: Եղել են դեպքեր, երբ փորձել եմ զբաղվել բռնցքամարտով, բայց չի ստացվել: Մի բան հաստատ կարող եմ ասել, եթե տղամարդը հարձակվի կնոջ վրա, կնոջը ոչինչ չի փրկի:

-Ինչպիսի՞ն է Ձեր երազանքի իդեալական տունը:

-Ես չեմ կենտրոնանում այն երազանքի վրա, որն այդ պահին չեմ կարող իրագործել կամ ունենալ, երբ խնդիր և ֆինանսներ կլինեն մեծ տուն գնելու համար, կմտածեմ այդ մասին:

-Ունե՞ք արդյոք սիրելի իր կամ թալիսման:

-Շատ թալիսմաններ եմ ունեցել, սակայն ժամանակի ընթացքում բոլորից հրաժարվել եմ բացի խաչից, քանի որ հասկացել եմ, որ բացի Աստծուց մեզ ոչ ոք չի կարող պաշտպանել: Խաչը նվիրել է հայրս և երկար տարիներ է՝ ինչ այն կրում եմ:

-Սովորաբար ո՞ւմ հետ եք կիսվում Ձեր խնդիրներով:

-Խնդիրներով կարող եմ կիսվել միայն մայրիկիս հետ, այն էլ մասամբ, քանի որ չեմ ուզում իրեն անհանգստություն պատճառել: Հիմնականում իմ խնդիրները մնում եմ իմ ներսում:

-Ի՞նչ երաժշտություն եք լսում ավտոմեքենա վարելիս:

-Հիմնականում երաժշտությունը լսում եմ ըստ տրամադրության: Նախընտրում եմ դասական լսել: Որքան էլ տարօրինակ հնչի, ամեն ինչ լսում եմ՝ բացի ջազից և ռոքից:

-Պատրաստվո՞ւմ եք մեկնել հանգստանալու:

-Արդեն մեկ անգամ հանգստացել եմ, սակայն մեկ անգամ ևս պատրաստվում եմ գնալ հանգստանալու: Դեռ չգիտեմ, թե որտեղ և ում հետ, բայց միանշանակ կգնամ, առանց ծովի չեմ կարող ապրել:

-Ձանձրալի չէ՞, որ ամեն ինչ հիանալի է:

-Ես երբեք չեմ ձանձրանում, քանի որ այն ամենը ինչ հիանալի է լինում իմ կյանքում՝ ես ձեռք եմ բերում մեծ ջանքերի շնորհիվ:


Հարցազրույցը` Araratnews.am-ի: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan