1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եթե հանկարծ այդ հաստիքը վերականգնվեր, մեխանիկորեն ես պետք է լինեի

Թատերագետները, թատերասերները հիմնականում կենտրոնանում են մայրաքաղաքային թատերական կյանքի, նրա խնդիրների վրա` մոռանալով մարզային թատերական, ընդհանրապես մշակութային կյանքը: Եվ ահա տեղեկացանք, որ նաեւ այդ բացը լրացնելու նպատակով այսօրվանից Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում մի քանի օր հանդես կգա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի խումբը: Մենք այդ առթիվ զրուցեցինք թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հետ, ով ասաց. -Որոշեցինք անպայման կազմակերպել այս հյուրախաղը, որպեսզի հիշեցնենք, որ կան նաեւ մարզային թատրոններ: Նախ ասեմ, որ վերջին քսան տարիներին թատրոնը մի քանի ներկայացումներով հյուրախաղերի չի եղել Երեւանում, եւ երկարատեւ ընդմիջումից հետո, բնական է, այդ հարցն արդեն հասունացել էր: Մենք ներկայացնելու ենք վերջին տարիների բեմադրությունները` Շեքսպիրի «Արքա Լիր»-ը, Աննա Պետրոսյանի «Աբգար դպիր»-ը, որոնք արժանացել են «Արտավազդ» մրցանակի: Երրորդ աշխատանքը Ցագարելիի «Խանումի արարքներ» -ն են եւ Սունդուկյանի «Չար ոգին»: Սկսեմ վերջինից, որն ավանդականի շատ յուրովի մեկնաբանություն է, եւ ինձ շատ հետաքրքիր է, թե այդ ներկայացումն ինչպես կընդունվի: Համոզված եմ, որ կլինեն եւ դրական, եւ բացասական կարծիքներ, ավանդապաշտներն անպայման կասեն` դա դա ահավոր էր եւ այլն... Խաղացանկում ոչ միայն իմ բեմադրությունները կլինեն, այլ նաեւ թատրոնում գործող բեմադրիչ Ջանիկ Ավետիսյանի, ով բեմադրել է «Խանումի արարքներ»-ը, եւ այնտեղ գլխավոր դերում Սոֆա Սողոմոնյանն է: Հյուրախաղերի նպատակը նաեւ այն է, որ թատրոնի այսօրվա երիտասարդ սերունդը ներկայանա իր հետաքրքիր դերակատարումներով, եւ հյուրախաղային ծանրությունը հիմնականում այդ երիտասարդների վրա է: Ուզում եմ նաեւ հյուրախաղերի վերջին օրն անպայման քննարկում կազմակերպել, մի բան, որ վերջին տարիներին չի արվում, բայց ինձ հետաքրքիր է լսել մարդկանց կարծիքը, եւ բացասական, եւ դրականը գնահատականները. թատրոնը, ի վերջո, գործող օրգանիզմ է: Ես միշտ այդպես եմ աշխատել եւ հիմա էլ շարունակում եմ դա անել: -Դուք աշխատում էիք Վանաձորի թատրոնում, տեղափոխվեցիք Մայր թատրոն, ապա կրկին վերադարձաք նախկին աշխատանքին: Ի՞նչ էր փոխվել այդ ընթացքում Վանաձորում: -Քաղաքում շատ բան էր փոխվել. ինչպես Հայաստանի մյուս բնակավայրերը, Վանաձորը նույնպես կորցնում է իր բնակչությունը, եւ դա զգացվում է հատկապես երեկոները, երբ փորձից հետո տուն եմ գնում գրեթե ամայի փողոցներով: Բայց թատրոնն ապրում է իր լիարժեք կյանքով, այնտեղ շատ հետաքրքիր գործընթաց է տեղի ունենում, եւ դերասանախումբը շատ ոգեւորված է: Ի դեպ, մենք չէինք կարող բոլորին ապահովել հյուրանոցով, շատերն ապրելու են իրենց բարեկամների տներում, բայց դա խոչընդոտ չի հանդիսացել, որովհետեւ նրանք այս հյուրախաղի կարիքն ունեն: -Վանաձորում գործում է նաեւ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, այն որքանո՞վ է օգնում թատրոնի կայացմանը: -Դա շատ կարեւոր հարց է, որովհետեւ այս հյուրախաղի ժամանակ բոլոր ներկայացումներում կտեսնեք երիտասարդության մեծ բանակ: Ուրախալի է, որ շատ երիտասարդներ կան ինստիտուտում, ովքեր կապված են թատրոնի հետ, եւ ես անընդհատ այդ կապը պահպանում եմ: -Սունդուկյան թատրոնի գործունեությանը հետեւո՞ւմ եք: Մի քանի տարի չունեին գեղարվեստական ղեկավար, հիմա էլ դրա փոխարեն ունեն գլխավոր ռեժիսոր… -Հիմա գեղարվեստական ղեկավար չէ, գլխավոր ռեժիսոր է, որովհետեւ գեղարվեստական ղեկավար չէին կարող ունենալ. եթե հանկարծ այդ հաստիքը վերականգնվեր, մեխանիկորեն ես պետք է լինեի (ծիծաղում է-Ռ.Թ.): Մի զարմանալի բան ասեմ. այսօրվանից մինչեւ հոկտեմբերի վերջն անընդմեջ իմ ներկայացումներն են լինելու Երեւանում. մեր հյուրախաղերը «Պենելոպեն»` Դերասանի տանը, Սունդուկյանում մի քանի ներկայացում. կարծես իմ ներկայացումների միամսյակ լինի: Իսկ Սունդուկ թատրոնին հետեւում եմ այնքանով, որքանով իմ բեմադրություններն այնտեղ բեմադրվում են: Եթե կարիք կա, եթե նոր դերակատարներ են ընդգրկվում, փորձեր եմ անում: Ուրիշ որեւէ առնչություն չեմ ունենում եւ չեմ էլ ուզում ունենալ: -Իսկ ինչո՞ւ են հյուրախաղերը կայանում Պարոնյանի անվան թատրոնում, եւ ոչ Սունդուկյանում: -Ի դեպ ասեմ, որ իմ ստեղծագործական կյանքում նորություն եղավ: Վերջին տարիներին ես նման բանից ընդհանրապես խուսափում էի, բայց բոլորովին դատարկ բեմում է բեմադրվել «Չար ոգին», ոչ մի դեկորացիա չկա: Եվ այդ փորձը նաեւ ինձ համար է հետաքրքիր: Աբելյանցիների համար բեմի եւ դահլիճի փոխհարաբերությունը Պարոնյանի, ինչպես նաեւ Ստանիսլավսկու թատրոնում ավելի հարմար է, քան Սունդուկյան թատրոնում: Միայն դա: Համոզված եմ, որ եթե մենք ցանկանայինք Սունդուկյան թատրոնում հանդես գալ, թատրոնի դռները բաց կլինեին:

Հարցազրույցը` Ռուսլան ԹԱԹՈՅԱՆԻ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan