1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Եթե 20 ուսանող է ընդունվում 34 մասնավոր բուհ, դա իմ մտահոգվելու խնդիրը չէ». ՀՀ կրթության նախարար (Video)

1in.am-ը գրում է. Ինչպես հայտնի է, արդեն երրորդ տարին է՝ Հայաստանում գործող 34 մասնավոր բուհեր ընդունվելու համար դիմորդները քննություններ են հանձնում միասնական համակարգով: Այս կարգը սահմանող կառավարության համապատասխան որոշման հետևանքով մասնավոր բուհեր ընդունվողների թիվը վերջին երեք տարիներին շեշտակի նվազեց՝ գրեթե 90 տոկոսով: Ամենացածր ցուցանիշը գրանցվեց այս տարի՝ դիմորդների 12 հազար կազմող ընդհանուր թվի պարագայում ոչ պետական բուհեր է դիմել ընդամենը 20 դիմորդ:

Պետական բուհերում վերջին տարիներին ավելացվեցին հեռակա ուսուցման տեղերը և քիչ միավորներ հավաքածներին կամ դուրս մնացածներին այժմ առաջարկվում է սովորել այնտեղ:

Գաղտնիք չէ, որ պետական բուհերի հեռակա բաժին ընդունվելն ու սովորելն ավելի հեշտ է, սակայն դա չի կարելի որակյալ կրթություն անվանել: Հայտնի է նաև, որ ոչ պետական բուհեր են ընդունվում այն ուսանողները, որոնք չեն կարողանում համապատասխան միավորներ հավաքել: Այսպիսով՝ պետությունը նրանց հիմնականում տեղավորեց պետական բուհերի հեռակա բաժիններում:

«Պետությունը սկսեց վարել քաղաքականություն մասնավոր բուհերի դեմ, որը բառացիորեն նշանակում է՝ ամեն ինչ անել, որ մասնավոր բուհերի դիմորդների քանակը պակասի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ժամանակ առաջ ասել էր «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը՝ հավելելով. «Կառավարության որոշումը հակասահմանադրական է, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտի իրավունքների կոպիտ խախտում է, հաշվի չի առնվում այն, որ ըստ կանոնակարգի՝ ընդունելությունը կատարում է ինքը՝ բուհը»:

Խորհրդարանում «Առաջին լրատվական»-ի հարցին, թե այն, որ քաղաքականությունը չի փոխվում մասնավոր բուհերի հետ կապված՝ նշանակո՞ւմ է, որ պետությունը տանում է դրանք փակելու քաղաքականություն, կրության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց. «Մենք չենք տարբերակում բուհերը մասնավորի և պետականի, մայր բուհի, կրթության որակի տեսակետից բոլորին մենք ունենք նույն պահանջները և այդ պահանջները մենք չէ, որ հորինել ենք: Այդ պահանջները եվրոպական բարձրագույն կրթական տարածքի պահանջներն են, որոնք որակի ապահովում են երաշխավորում տվյալ երկրի բուհերի դիպլոմների փոխճանաչման հարցը: Եթե մենք ուզում ենք շարունակել մնալ երկիր, որն արտադրել է դիպլոմներ, որոնց որակը համարժեք և համապատասխան չի եղել գիտելիքի այն մակարդակին, որը տրվել է, ես այդ տեսակետին չեմ»:

Քանի որ այս տարի 20 ուսանող է ընդունվել 34 մասնավոր բուհեր, նախարարին հարցրինք, թե սա նշանակո՞ւմ է, որ, ըստ կրթության նախարարության, ոչ պետական բուհերը որևէ չափանիշների չեն համապատասխանում: «Եթե 20 ուսանող է ընդունվում 34 մասնավոր բուհ, ապա կներեք, դա իմ մտահոգվելու խնդիրը չէ, որովհետև ես, որպես նախարար, պետք է խրախուսեմ մրցակցություն»,- հայտարարեց Աշոտյանը:

 

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի... NYT. Եվրոպական առաջնորդները մշակել են Թրամփին... Ես կռվում եմ ոչ թե շների, այլ ՇԱՆ ՏԵՐԵՐԻ հետ!... ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan