1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ես ապրել եմ ուզում»... Նախկին զինծառայող կինը հայցում է Վիգեն Սարգսյանի օգնությունը.PHOTO,VIDEO

Վարդանուշ Կիրակոսյանը նախկին զինծառայող է: Նա ավելի քան 15 տարի ծառայել է Էջմիածնի հակաօդային հատուկ ստորաբաժանումում, որի հետևանքով ստացել է կրցքագեղծի քաղցկեղ՝ «աջ կրծքագեղձի նորագոյացություն» c-r ախտորոշմամբ: Նրա կրծքագեղձը հեռացրել են: Այն ժամանակ կինը ստացել էր քիմիաթերապիայի 8 կուրս, սակայն դեղորայքային քիմիաթերապիային զուգահեռ նրան անհրաժեշտ է եղել նաև համակամարմին՝ «Herceptin» դեղամիջոցի կիրառումը: ՈՒ քանի որ դեղորայքը բավականին թանկ արժեր, և նա հնարավորություն չուներ այն ձեռք բերել, ուստի դիմել էր Պաշտպանության նախարարություն, որտեղ նրա խնդրին չէին արձագանքել: Մինչդեռ Վարդանու Կիրակոսյանի պահանջը օրինաչափ էր, քանի որ նա ուներ փաստաթղթեր, որոնք վկայում էին, որ կինը հիվանդությունը ձեռք է բերել իր ծառայության ընթացքում ու հենց դրա պատճառով (թթվածնի պակասի և ճառագայթման հետևանքով):

2016-ի օգոստոսին Fnews.am-ն անդրադարձել էր Վարդանուշ Կիրակոսյանի խնդրին: Որից հետո Պաշտպանության նախարարությունը արձագանքել էր մեր հրապարակմանը, եւ տիկին վերջապես հաջողվել էր հանդիպել նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Նրա որոշմամբ էլ կնոջ համար ձեռք էր բերվել Herceptin» դեղամիջոցը: Սակայն 1 բուժման փուլով նախատեսված 12 սրվակի փոխարեն՝ Վարդանուշ Կիրակոսյանը ստացել էր 8 սրվակ:

«Կա բժշկի տեղեկանք, որով խորհուրդ է տվում օգտագործել ևս 440մլ, 4 սրվակ, որն արժե ավելի քան 600 000 դրամ…»,-ասում է մեր զրուցակիցն ու հավելում, որ հաջորդ ներարկումը ապրիլի 12-ին է, որից հետո արդեն կհայտնվի անելանելի վիճակում: Ամեն ներարկման համար Վարդանուշ Կիրակոսյանը վճարում է 12 000 դրամ, չնայած նրան, որ Պաշտպանության նախարարը, նրա ներկայությամբ, հանձնարարել էր դեղորայքի գնի հետ նախարարության ֆինասավորման մեջ ներառել նաև բուժման ծախսերը: Բայց կինը համակերպվել է դրան: Այս պահին նրա համար կարևորը դեղորայքի ձեռքբերումն է: Նա հասկանում է՝ խնդիրը նախարարի կարգով լուծելու անհրաժեշտություն ունի: «Այդ դեղը դրական ազդեցություն է գործում իմ օրգանիզմի վրա և ես դրա ազդեցությունն զգում եմ: Ես մեկ տարի ութ ամիս պայքարել եմ, մինչև նախկին նախարարի մոտ եմ մտել: Հիմա այդքան ժամանակ չունեմ, քանի որ ընդամենը 21 օր ունեմ մինչև հաջորդ դեղորայքի ներարկման ժամանակը…»,-ասում է Վարդանուշ Կիրակոսյանն ու ցույց տալիս բոլոր այն փաստաթղերը, որոնք սրբորեն հավաքել, ու որոնց մեջ ինչ որ տեղ տեսնում է նաև իր փրկությունը: «Ես շնորհակալություն եմ հայտնում նախկին նախարարին ինձ կյանք նվիրելու համար, սակայն նոր նախարարը՝ Վիգեն Սարգսյանը, կարծում եմ տեղյակ չէ իմ խնդրի մասին: Եթ նա իմանար, որ ամեն ինչ օրենքի շրջանակում է, և պաշտպանության նախարարությունն է ֆինանսավորում դեղորայքի ձեռքբերումը, որից իմ կյանքն է կախված, նա չէր մերժի…»,-ասում է Վարդանուշ Կիրակոսյանն արցունքի միջից, հավատալով, որ մի օր այլևս չի լացի:

Նկատենք նաև, որ Վարդանուշ Կիրակոսայնն ապրում է միայնակ և գոյատևում 60 000 դրամ թոշակով: Նա իր բուժումների համար նույնիսկ վարկ է վերցրել՝ հույսով, որ կապաքինվի ու կկարողանա վերադարձնել այն: Նա իրականում ֆինանսական օգնության կարիք ունի, սակայն պաշտպանության նախարարությունից ոչ թե փող, այլ դեղ է խնդրում, որից կախված է իր կյանքը: Կինը նաև նշում է, որ լյարդի վրա ևս առկա են փոքրիկ բարորակ գոյացություններ, որոնք բժիշկնեի գնահատմամբ, կարող են դարձյալ վերածվել c-r գոյացության: Նրա մոտ առկա նաև ձախ կրծքի քաղցկեղի վտանգ: Վարդանուշ Կիրակոսյանի խոսքով՝ ախտորոշման նպատակով, արդեն 2 անգամ օրգանի ծակում են արել (պունկցիա): Մասանգետները չեն բացառել, որ այտեղ ևս չարորակ քաղցկեղի վտանգ կարող է լինել: Այնպես, որ ամբողջական բուժում այլևս անխուսափելի է: «Ես ապրել եմ ուզում»,-ասում է կինը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan