1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Երկիր դրախտավայր»-ը կփոխանցվի սերնդեսերունդ

Այսօր «Ֆորում» մամուլի ակումբում «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն, գրականագետ Ալբերտ Իսոյանը և ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչ Արամ Կարապետյանը ներկայացրին առաջիկայում լույս ընծայվող «Երկիր Դրախտավայր» գիրքը, որն իրենից ներկայացնում է օտարերկրացիների հավաքական խոսքը հայերի մասին՝ հին ժամանակներից մինչեւ մեր օրերը: Մինչեւ բուն թեմային անցնելը, գրականգետ Ալբերտ Իսոյանը, նախ մի փոքր նախապատմություն ներկայացրեց «Սեւ գրքի» հրատարակության հետ կապված. «Երբ լույս ընծայեցինք հայտնի «Սև գիրք»-ը, ուր ներկայացված էին շուրջ 150 օտարերկրյա հեղինակներ, ովքեր ներկայացրել էին թուրքական ոճիրները եւ հայոց ցեղասպանությունը, ընթերցողների շրջանում այն մեծ արձագանք գտավ: «Սեւ Գիրք»-ը բացվում է Ֆեոդոր Դոստաեւսկու օրագրերով, որտեղ նա ներկայացնում է ռուս-թուրքական եւ բալկանյան պատերազմների ժամանակ թուրքերի իրականացրած ոճիրները: Այսինքն այնտեղ մանրամասն ներկայացված է թուրքերի կողմից կատարված հանացագործությունները՝դրանց բնույթը եւ էությունը՝բոլոր մանրամասներով հանդերձ: Եվ նա մարգարեացավ, որովհետեւ ճիշտ էր կռահել, որ անընդհատ լինելու է կոտորած, ոճիր, եղեռն, քանի որ թուրքական կայսրությանը չեն պատժել եվրոպացիները, եւ, հատկապես Ռուսաստանը»: Բանախոսի դիտարկմամբ, հենց այդ «Սեւ գրքից » հետո էլ շատ-շատերը,եւ ՛մամուլը, եւ՛ ընթերցողները, արձագանքել էին, թե ինչու չի հրատարակվում մի համընդհանուր հանրագիտարան, որտեղ կարտացոլվեն օտար ու նշանավոր մարդկանց խոսքերը՝ Հայաստանի և հայ ժողովրդի մասին: «Եվ այդ ամենի հանրագումարում էլ ծնվեց հետեւյալ գաղափարը. մեր ստեղծագործական խումբը` Արամ Կարապետյանը, Պետրոս Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի աշխատակազմի ղեկավար Արտակ Ճաղարյանը, որոշեցինք հրատարակել «Երկիր դրախտավայր»-ը, որն էլ համոզված եմ կփոխանցվի սերնդեսերունդ: «Երկիր Դրախտավայր» գիրքն իր մեջ ամփոփում է օտարերկրացիների խոսքը հայ ժողովրդի մասին՝ հնագույն ժամանակներից մինչ մեր օրերը»- տեղեկացրեց գրականագետ Իսոյանը, ներկայացնելով թե, որն է գրքի բուն նպատակը»: Առաջին խնդիրն է. ինչպես են օտարերկրացիները ճանաչել Հայաստանը, ինչ է նշանակում Հայաստանը նրանց պատկերացմամբ, այսինքն, Հայաստանի սահմանները, բուն Հայաստանը՝ «Երկիր Դրախտավայրը»՝ իր Արարատ կենտրոնով, ու իր սահմաններով: Օրինակ, պարսիկ, արաբ, թուրք պատմաբանները որն են համարել Մեծ Հայքը…

Ահավասիկ, 17-րդ դարի թուրք նշանավոր պատմաբան Քյափիթ Չելեթին, Մեծ Արմենիան համարում է Վանը, Վասպուրականը, եւ Արեւմտյան Հայաստանի մյուս նահանգները: Պատկերացրեք, թե որքան ուշագրավ են Թուրքիայում գտնվող այժմյան հայկական տարածքների մասին եվրոպացիների, եւ թուրքերի պատկերացումները: Դրանք միմյանց խիստ հակասում են, որովհետեւ, այժմյան Հայաստանը, ինչպես գիտեք, իր տարածքով 10 անգամ փոքր է պատմական եւ օտարների կողմից ճանաչված Հայաստանից: Ի դեպ, «Երկիր դրախտավայր» -ում զետեղված են անտիկ շրջանի հեղինակների նյութերը, որոնց մեծ մասը կազմել է ԵՊՀ-ի հայոց պատմության ամբիոնի վարիչ Պետրոս Հովհաննիսյանը, իսկ միջնադարը, նոր և նորագույն շրջանը, կազմել ենք ես, եւ Արամ Կարապետյանը: Գրքի ամբողջ կառուցվածքը հստակ է. կան հեղինակներ՝ անտիկ շրջանից, ինչպես նաեւ հատվածներ՝ տարբեր ժողովուրդների էպոսներից, որտեղ խոսքը սկսվում է Հայաստանի մասին անդրադարձերով:

H1080031

Օտար հեղինակները՝ Հայաստանի ու հայ ժողովրդի տեսակի մասին

Հետո գալիս են միջնադարյան ճանապարհորդներ, բանաստեղծներ, գրողներ, պետական- ռազմական գործիչներ: Մեծ տեղ է տրվելու նաեւ անծանոթ հեղինակներին, ովքեր մեր ընթերցողներին քիչ են հայտնի: Օրինակ, Ֆրանսիացի նշանավոր բուսաբան Թուր նը ֆորը, ով գրել է գրքեր դեղաբույսերի մասին, իր աշխատության երրորդ հատորը վերջացնում է հետեւյալ վերնագրով. «Աշխարհի լավագույն մարդիկ՝ հայերն են»: Ասեմ նաեւ, որ ներկայացնելու ենք Եվրոպայի առաջին ճանապարհորդ՝ Շիրլ Բերգերին, եւ բազում այլ հեղինակների, որոնք ներկացրել են Հայաստանը: Ընդհանուր առմամբ, գրքում զետեղել ենք շուրջ 300 հեղինակների , որոնց կազմում ընդգրկված են ոչ միայն հայ ժողովրդի բարեկամների, այլեւ ոչ բարեկամ մարդկանց խոսքերը՝ մեր երկրի ու ժողովրդի պատմության ու տեսակի մասին: Օրինակ, երեւի շատերդ կիմանաք նույն Գյոթեի անդրադարձը՝ Հայաստանի վերաբերյալ, երբ նա ասում է. «Շատերը քնած են , աշխարհը քնած է, կառապանները քնած են, իսկ հայը արթուն է, եւ հաշվում է իր փողերը»: Ասուլիսի մյուս բանախոս՝ՀՀ Կրթության նախարարության գլխավոր պետական տեսուչ, Արամ Կարապետյանն էլ իր հերթին նշեց հետեւյալը. «Երբ «Սև գրքի» գաղափարն արդեն կար, դիմեցինք երկրի վարչապետին, ով համաձայնեց մեր նախաձեռնությանը և հնարավորություն ընձեռեց հրատարակել գիրքը՝ երեք լեզուներով: Դրանից ոգևորված,ես դիմեցի Կարապետյան եղբայրներին՝անկեղծ ասած մի քիչ քաշվելով, քանի որ մի տեսակ անհամեստություն էի համարում խոսել այդ նախաձեռնության մասին այն ժամանակահատվածում, երբ նոր էր շահագործման հանձնվում Ստեփանակերտի հրաշակերտ հիվանդանոցը, (որի նմանը չկա տարածաշրջանում), բայց եւ համարձակվեցի, եւ մեր ծրագիրը ներկայացրեցի «Տաշիր» բարեգործական հիմնադրամին: ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը սիրահոժար համաձայնվեց, եւ ասաց, որ մենք այդպիսի գիրք պետք է հրատարակենք այն պայմանով, որ այն լինի շքեղ ու ներկայանալի, որովհետեւ ժամանակ անց մենք հայոց եղեռնի 100-ամյակն ենք նշելու: Կարեն Կարապետյանը, մեր առջեւ ուղղակի կանաչ ճանապարհ հարթեց, քանի որ այս գիրքը պատմության մեջ է մնալու՝անշուշտ փոխանցվելով սերնդեսերունդ: Ի դեպ, մեր հովանավորի առաջնահերթ պահանջներից մեկն էլ այն էր, որ ՀՀ-ի 1400 դպրոցները այդ գրքից մեկական անվճար օրինակ ունենան՝ գրականության եւ պատմության դասերի ժամանակ օգտագործելու համար: Մեր ստեղծագործական խմբի նշանաբանը մեկն է. «Երկիրը, հայրենիքը, պետությունը, պետք է ունենա նաեւ գիրք»: Գիրքը՝ հզոր պետության, հայրենիքի վկայագրերից մեկն է: Եվ նման գրքերի հրատարակումը, ես կարծում եմ, որ հայրենիք ու երկիր կառուցելու կարեւորագույն շաղախներից մեկն է: Մի քանի ամիս հետո, «Երկիր Դրախտավայր»-ը կդրվի ընթերցողի սեղանին՝այն խորհին համոզմամբ, որ կսկսվի գրքի հաղթարշավը»:

Զառա ՂԱԶԱՐՅԱՆ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan