1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Երեխաների անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության հերթական ծրագիրը՝ իրականություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ )

Մարտի 31-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում լրագրողների հետ հանդիպման նպատակը երեխաների շրջանում երթեւեկության կանոնների ուսուցմանն ուղղված ծրագրի մեկնարկն էր:
Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց. «Երեխաների անվտանգությունը մեր բոլորի պարտականությունն է՝ ոստիկանի, ծնողի, ուսուցչի, երեխաների ավագ քույրերի ու եղբայրների: Մենք պարտավոր ենք ամեն օր, ամեն ժամ երեխաներին ուսուցանել անվտանգության այն տարրական կանոնները, որոնք հնարավորություն կտան նրանց զերծ մնալ անցանկալի միջադեպերից:
Միանշանակ է, որ անվտանգությունն արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, երբ երեխաները տիրապետեն, այսպես ասած, անվտանգության այբուբենին: Այդ իսկ նպատակով ոստիկանությունն իր առջեւ խնդիր էր դրել ստեղծել այնպիսի մի ձեռնարկ, որը գրավիչ կլիներ դպրոցական տարիքի երեխաներին:
Այսօր ոստիկանության ծառայողները կլինեն մայրաքաղաքի դպրոցների առաջին դասարաններում եւ կնվիրեն ուսուցողական խաղ-ձեռնարկներ, ինչը հնարավորություն կտա ուսուցիչներին «Փոքրիկ ոստիկանի» օգնությամբ ուսուցանել երթեւեկության կանոնները»:
Խոսելով անչափահասների շրջանում ոստիկանության կողմից պարբերաբար իրականացվող բազմաբնույթ միջոցառումների մասին՝ քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը նշեց. «Երեխաների անվտանգությունը մշտապես գտնվում է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Մենք պարբերաբար միջոցառումներ ենք իրականացնում, մեր ոստիկաննեը այցելում են դպրոցներ: Ոստիկանությունը համոզված է, որ երեխաների հետ անվտանգության մասին պետք է խոսել տարրական դասարաններից, ինչու չէ՝ նաեւ նախադպրոցական տարիքից»:
Մայրաքաղաքի դպրոցների առաջին դասարանցիները սրտատրոփ սպասում էին հյուրերին, գիտեին, որ հաճելի անակնկալ է լինելու: Հյուրերը ոստիկաններ էին՝ անչափահասների գործերով տեսուչներ, ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակետային ծառայության աշխատակիցներ: Իսկ անակնկալը «Փոքրիկ ոստիկանը» ուսուցողական խաղ-ձեռնարկների տրամադրումն էր երեխաներին:
Երեխաները խաղ-ձեռնարկի օգնությամբ փորձեցին ցուցադրել երթեւեկության կանոնների իրենց իմացությունը, իսկ ոստիկաններն օգնեցին միասին հաղթահարելու հոծ երթեւեկության դժվարությունները: Ամեն ինչ տեսանելի էր, շոշափելի, նաեւ հաղթահարելի՝ եթե գիտես երթեւեկության կանոնները: Այսուհետ այս փոքրիկները ոստիկանության ընձեռած յուրօրինակ հնարավորության շնորհիվ ինքնուրույն կյուրացնեն երթեւեկության կանոնները, կսովորեն ճանապարհային նշանները, կամրագրեն այդ կանոններն անվերապահորեն պահպանելու գիտակցումը:
Նշենք, որ ծրագրի իրականացմանը ոգեւորությամբ արձագանքեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը եւ նպաստեց, որ ոստիկանության գեղեցիկ նախաձեռնությունն իրականություն դառնա: Ծրագիրն իրականացնելուն աջակցեց նաեւ «Անտարես» հրատարակչությունը:
Ոստիկանության աշխատակիցներն առաջիկայում ուսուցողական խաղ-ձեռնարկներ կտրամադրեն նաեւ Գյումրիի առաջին դասարաններին:
Նախագծի մեկնարկի ժամկետը պայմանավորված է նրանով, որ առջեւում ամառային արձակուրդներն են, եւ դրսում ավելի շատ ժամանակ անցկացնող երեխաները երթեւեկության կանոնների իմացության անհրաժեշտությունն անպայման ունենալու են: Իսկ ընդհանրապես, երեխաների դաստիարակությանն ու անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության ծրագրերը շարունակական են լինելու:

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի... NYT. Եվրոպական առաջնորդները մշակել են Թրամփին... Ես կռվում եմ ոչ թե շների, այլ ՇԱՆ ՏԵՐԵՐԻ հետ!... ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan