1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Դերասանը մինչեւ վերջին շունչն էլ կարող է խաղալ»․Աշոտ Ղազարյան

Hrapakar.am-ը զրուցել է սիրված  դերասան Աշոտ Ղազարյանի հետ: 

Տարիներ շարունակ ժպիտ պարգեւած արվեստագետն այս տարի դարձավ 65 տարեկան:

Աշոտ Ղազարյանը կատակում է` 65 եմ, բայց ոչ ոքի չասեք: Վստահ է`գլխավորը հոգով երիտասարդ մնալն է: Ասում է տարին իր համար շատ ակտիվ էր ու յուրահատուկ:

Առաջիկայում էլ հագեցած ամիսներ են սպասվում. սեպտեմբերին 5 համերգ ունի, հոկտեմբերին Ռուսաստանում միջոցառման է մասնակցելու, նոյեմբեր ամսին 10 համերգով հանդես է գալու եվրոպական երկրներում, տարեվերջին էլ` Միացյալ նահանգներում: Հումորիստը չի բացառում նաեւ, որ դարձյալ կլինի եթերում նոր, հեղինակային հաղորդաշարով:

-Պարոն Ղազարյան, նախ շնորհավորում եմ հոբելյանի եւ ժողովրդական արտիստի կոչման համար: Ի՞նչ զգացողություններ ունեիք ծննդյան օրը:

-Տխուր էի, որ մի տարով էլ մեծացա, բայց ասում են. կա մեծանալ եւ կա ծերանալ: Մարդ կա`35 տարեկանում արդեն ծեր է, մարդ էլ կա`60 է, 70 է, բայց հոգով, եռանդով երիտասարդ է: Մարդիկ մեծանում են, բայց երանի թե ոչ ոք երբեք չծերանա:

-Ոմանք, ստանալով կոչում, ասում են, որ այն ուշացած էր, ուրիշներն էլ`այդ անձի համար ասում են, թե վաղ տվեցին իրեն: Դուք ի՞նչ եք կարծում այս մասին եւ ի՞նչ տվեց Ձեզ ժողովրդական արտիստի կոչումը:

-Ինձ համար շատ անսպասելի էր ու շատ հաճելի, երբ անձամբ նախագահի կողմից զանգահարեցին եւ խոսեցի երկրի ղեկավարի հետ, ով շնորհավորեց ինձ եւ ասաց. «Դու շատ ես մեզ ուրախացրել, շարունակիր ուրախացնել ժողովրդին»: Դա ամենամեծ նվերներից մեկն էր իմ հոբելյանին: Իսկ ինչ տվեց. գիտեք, ամեն ժամ, ամեն վայրկյան ինձ շատ բան է տալիս մարդկանց ջերմությունը: Հիմա էլ երազում եմ մի լուրջ, դասական գործ խաղալ, կատակերգություններ խաղացել եմ, ժողովուրդը սիրել է, բայց ես չեմ սիրում երկար, տարիներով նույն գործը խաղալ, հոգնում եմ, ուզում եմ նոր մի բան անել:

-Խոսենք Ձեր դպրոցի մասին. հիմնադրումից ի վեր ի՞նչ հաջողություններ եք ունեցել:

-Արդեն ութերորդ տարին է, ինչ դպրոցը կա: Դասավանդում են արհեստավարժ մասնագետներ, ովքեր մեծ փորձ ունեն: Երեխաներին արգելում եմ ամեն տեսակի ֆիլմ կամ հաղորդում նայել, ասում եմ, որ այդ ժամանակն ափսոս է, դրա փոխարեն լուրջ գիրք կարդացեք, լուրջ ֆիլմ նայեք, որոնցից մի բան կսովորեք: Նախ իրենք կտրվում են փողոցից, մեզ մոտ սովորում են երգ, պար, բեմական խոսք, դերասանի վարպետություն, արվեստի պատմություն:

Եկող ամսից Կենտրոն հեռուստաընկերության եթերում կլինի «Ասենք, խոսենք» խորագրով մի հաղորդաշար, որում հենց իմ դպրոցի սաներն են հանդես գալու, ես էլ իրենց հետ խաղալու եմ մանրապատումներում: Բացի այդ, իրենք հաճախակի ներկայանում են բեմերում, տարբեր միջոցառումների, առողջական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցներում, ծերանոցներում: Արդեն 3, 4 տարի է`Արամ Խաչատրյան համերգասրահում ամանորյա ներկայացումները իմ դպրոցի սաներն են խաղում: Բացի այդ, Տիկնիկային թատրոնում տարեվերջյան միջոցառում ենք անցկացնում, որի հասույթը փոխանցվում է «Նվիրիր կյանք» հիմնադրամին: Սաներս 3 տարի սովորում, ավարտում են, հետո 4-րդ տարին էլ են գալիս, այ սա է հետաքրքիր: Ասեմ նաեւ, որ մի սովորություն ունեն. դասից առաջ գալիս, հերթով ինձ համբուրում են, հետո գնում:

Մեզ մոտ պաշտոնական վիճակ չկա, շատ ջերմ, մտերմիկ մթնոլորտ է: Շնորհալի երեխաներ շատ կան, բայց պարտադիր էլ չի, որ բոլորը դառնան դերասան, մենք այսօր լավ հանդիսատեսի կարիք էլ ունենք, դրա համար սովորեցնում ենք իրենց լինել ճաշակով:

Մանրամասները` սկզբնաղբյուրում: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan