ՉԺՀ-ն փորձարկում է Հյուսիսային ծովային ճանապարհով ծովային փոխադրումների երթուղին․ Politico
Չինաստանի Նինբո նավահանգիստը պատրաստվում է բեռնատար նավ ուղարկել Հյուսիսային ծովային ճանապարհով նոր երթուղին ստուգելու համար, հաղորդում Է Politico-ն:
Չվերթի մեկնարկը նախատեսված է սեպտեմբերի 20-ին: Նոր չվերթում նավը կմտնի ՉԺՀ-ի չորս նավահանգիստ, որից հետո կանցնի արկտիկական ջրերով, իսկ հետո «կայցելի Մեծ Բրիտանիա, Ռոտերդամ, Համբուրգ և Գդանսկ»: Փորձագետի խոսքով՝ դա արդեն ավելի շատ հիշեցնում է փոխադրումների ավանդական ծովային երթուղիները։
Պարբերականի զրուցակիցն ընդգծել է՝ Հյուսիսային ծովային ճանապարհի յուրացումը հնարավոր է դարձել կլիմայի փոփոխության՝ Արկտիկայում սառցաշերտի կրճատման շնորհիվ:
