Ծառուկյանին առաջարկել են, բայց նա մերժել է.Video
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը , այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը սատարելու դիմաց նախապայմաններ չի դրել, եւ որ պորտֆելների հարց չի քննարկվել։ «Դա մեզ սազական չէ, այդպիսի խոսակցություն չենք ունեցել: Մենք սա արել ենք զարգացման համար»,- ասաց Ծառուկյանը:
Ավելին, Շառուկյանը բացելով խաղաքարտերը խոստովանեց, որ Աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ իրեն առաջարկել են վարչապետ լինել, սակայն նա հրաժարվել է:
Մանրամասները՝ Տեսանյութում:
