Այդ լուրերը իրականության հետ ոչ մի կապ չունեն.ԱԺ նախկին պատգամավորը Հայաստանում է
Համացանցում, այսօր տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ իշխանափոխությունից անմիջապես նախկին ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ Շմայսը, հեռացել է Հայաստանից:
Ըստ նույն լուրերի, նա իբրեւ մեկնել է Սոչի, այնուհետ՝ Մոսկվա: Խոսք էր եղել նաեւ այն մասին, որ Մոսկվայում նրան տեսել են տեղի հայերի հետ տարբեր հանդիպումների ժամանակ:
Պարզելու համար լուրի իսկությունը, փորձեցինք կապ հաստատել ԱԺ նախկին պատգամավոր Մովսիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում բացառապես հերքեց այդ լուրերը՝ նշելով,որ դրանք անհեթեթություններ են, եւ իրականության հետ որեւէ կապ չունեն:
Նա նաեւ նշեց, որ հայրենիքը բոլորինս է, եւ որ իր երախաներն էլ պարտավոր են մեծանալ Հայաստանում: Այնուհետեւ արձագանքեց.
-Չեմ հասկանում, թե ո՞ւմ ա պետք էս խառնակչությունը. ես իմ հայրենիքը, ընկերներիս, առավել եւս մարտական ընկերներիս լքելու սովորություն չունեմ:
Էլ չեմ խոսում իմ ընտանիքի ու երեխաներիս մասին, ովքեր պարտավոր են մեծանալ բոլորիս Հայաստանում: Էս ի՞նչ բան ա, չեմ հասկանում. հայության մի մասին ասում են՝տուն եկեք, մի մասի մասին էլ՝ամբողջ օրը լուրերով ասում են հեռացա՞ն Հայաստանից: Ես Հայաստանում եմ, իմ ընտանիքի, իմ երեխաների ու հարազատների կողքին:
Հիմա վաղը եթե էդ լուրեր հորինողներին մեկը տեսնի օրինակ Վրաստանում , ի՞նչ ա սկսեն խոսալ, որ լքե՞ց երկիրը: Հայաստանը՝ բոլորիս տունն է , ու հայրենիքը, եւ ոչ մի հայ իրավունք չունի լքի իր տունը՝անկախ նրանից, թե ինչ քաղաքական պրոցեսներ են գնում:
Ես ծառայում եմ իմ հայրնեիքին, իմ եռագույնին, եւ իմ ժողովրդին: Ես երբեք չեմ կարող թողնել իմ հարազատների, իմ մարտական ընկերների, իմ հարազատ եղբոր, ծնողներիս շիրիմը, եւ հեռանալ Հայաստանից: Իսկ եթե կա մեկը՝ որ իր սրբություններին պիտի թողնի ու հեռանա, ես դա չեմ ընդունում:
Իսկ ինչ մնում ա Ռուսաստան, կամ ԱՄՆ մեկնելուն, շատ-շատերը լավ գիտեն, ու հիմա էլ, ես նորից եմ կրկնում, որ ես տարին 15 անգամ կարող եմ գտնվել ե'ւ ՌԴ-ում, ե՛ւ ԱՄն-ում: Էդի, ի՞նչ մի նորություն էր, ո՞ր…
Ուղղակի խորհուրդ կտամ բամբասանքերով չզվաղվել, ու սուտ լուրեր չտարածել: Ով ուզում ա ինձ տեսնի՝ խնդրեմ թող գա մեր գյուղ, ես իմ տանն եմ, տեսնի ու համոզվի որ ապատեղեկատվություն տարածելով են զբաղված:
Ընդամենը երկու օր առաջ էլ, ես ներկա եմ եղել Վազգեն Սարգսյանի մոր՝Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը: Իսկ այնտեղ՝ ինձ տեսել են շատ ու շատ մարդիկ: Ամոթ ա՝մի բան գրելուց առաջ, մի քիչ պետք ա մտածեն, ու մարդկանց իրար քիչ խառնեն:
