Արթուր Դավթյանը 43 մլն դրամով առանձնատուն է ձեռք բերել
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախորդ տարի առքուվաճառքի խոշոր գործարք է կնքել:
Բարձրագույն պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ գլխավոր դատախազը 43 մլն դրամով առանձնատուն է ձեռք բերել, իսկ 102 հազար դրամով հողամաս է վաճառել: Նրա դրամական միջոցները 2017թ.-ին կազմել են 8 մլն դրամ:
Արթուր Դավթյանը նախորդ տարի, ընդհանուր առմամբ, շուրջ 13 մլն դրամ աշխատավարձ է ստացել, իսկ այլ եկամուտները կազմել են 1 մլն 750 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանն Ազգային ժողովի կողմից գլխավոր դատախազ է ընտրվել 2016թ.-ի սեպտեմբերի 15-ին:
