Արթուր Դավթյանը՝ Նարեկ Սարգսյանի մասին
«Միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված ընթացակարգերով էքստրադիցիոն բնական գործընթացի մեջ ենք, չունենք որևէ այլ նորություն, որի մասին հանրությանը տեղեկացնելու անհրաժեշտություն կա»,- այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի Չեխիայի Հանրապետությունում գտնվելու և Հայաստանին արտահաձնելու հարցին, ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
