Արժանացել են խրախուսանքների
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և մեծ պատասխանատվությամբ կատարելու, մարտական պատրաստության և զինվորական կարգապահության գործում բարձր ցուցանիշերի հասնելու համար, ինչպես նաև ի նշանավորումն ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձի ՀՀ ՈԶ մի շարք զինծառայողներ արժանացան ՀՀ ոստիկանության պետի խրախուսանքների: Պարգևները նրանց հանձնեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԸ:
