Արա Բաբլոյանն ընտրվեց ԱԺ նախագահ
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց «Հանրապետական» խմբակցության ներկայացրած թեկնածու Արա Բաբլոյանը։ Նրա օգտին քվեարկել է 88 պատգամավոր։
ԱԺ նախագահի պաշտոնին էր հավակնում նաև «Ելք» խմբակցությունն առաջադրած թեկնածու Էդմոն Մարուքյանը։
Նրա օգտին էլ քվեարկել է 12 պատգամավոր։
«Ծառուկյան» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունները թեկնածուներ չէին առաջադրել։
105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր։
